HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ բանակում սպանությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ
հարգարժան Սերժ Սարգսյանին

Որպես Armenian Bar Association-ի անդամներ, որն ամբողջ աշխարհում ընդգրկում է բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, դատավորներ ու գիտության ներկայացուցիչներ՝ պարտավոր ենք մեր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի անդամ, տասնութամյա զորակոչիկ Աղասի Աբրահամյանի՝ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահվան վերաբերյալ:

Ոչ մարտական պայմաններում զինվորական անձնակազմի անդամների կասկածելի մահացությունների օրեցօր ավելացող քանակի մասին տեղեկությունները հրատապային են, հրատապային են նաև միմյանց նկատմամբ զինծառայողների դաժան, ստորացուցիչ ու սպառնալից գործողությունները:

Մենք վստահ ենք, որ Դուք պարտավորված եք զգում արդարություն և հավասարություն ապահովել բոլոր զինվորների համար՝անկախ դասային ու խավային պատկանելությունից: Որպես գլխավոր հրամանատարն այն բանակի, որ պաշտպանել է իր հայրենիքն ու պատմական հաղթանակներ գրանցել Արցախի ազատագրման համար պայքարում՝ Դուք, առավել քան այլ ոք, գիտեք, թե ինչքան կարևոր են միահամուռ կապվածությունը, թիմային աշխատանքի ոգին և փոխադարձ հարգանքը ստորադաս ու վերադաս անձնակազմերի միջև:

Նման ռազմական կառույցում ոչ մի կերպ չեն կարող հանդուրժվել մարդու իրավունքների չարաշահումները: Մարտական կարգապահությունը, որի կարևորությունն անթերագնահատելի է, պետք է հիմնված լինի պատշաճ ձևավորված ու օրինական ռազմական հեղինակության նկատմամբ հարգանքի վրա: Դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կարժանանա արժանապատիվ ու հարգալից վերաբերմունքի՝ խթանելով ֆիզիկական ու հոգեբանական առողջ դրսևորում:

Մենք ոգեշնչված ենք 2011թ. հուլիսի 9-ին տեղի ունեցած երիտասարդ սպաների առաջին բանակային կոնֆերանսի ընթացքում հնչեցրած Ձեր դիտարկումներով, երբ Դուք պահանջեցիք երիտասարդ սպայական ուժերից զերծ պահել հայաստանյան հասարակությանը բանակում որոշակի կոպիտ ու բիրտ գործելաոճից:

Մենք նաև ողջունում ենք պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները, ով ղեկավարում է Ա. Աբրահամյանի մահվան առնչությամբ հետաքննությունը և արդեն հայտարարել է մի քանի կասկածյալների ձերբակալության մասին:

Խնդրում ենք, որ Դուք անձամբ վերահսկեք՝ հաշվետվություն պահանջելու բոլոր նրանցից, ովքեր չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը, և ոճրագործների նկատմամբ ապահովեք օրենքի արդար ու թափանցիկ կիրառում:

1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 5-րդ մասում ասվում է. «Ոչ մի անձ չպետք է ենթարկվի բռնության կամ դաժան, անմարդկային և ստորացուցիչ պատժամիջոցի»:

Մենք խնդրում ենք, որ Դուք՝ որպես ՀՀ նախագահ, պատվիրեք այս ձևակերպմանը համահունչ հետաքննություն անցկացնել բանակում կատարվածի մասին հայտարարությունների վերաբերյալ և դիտարկեք համակարգային մակարդակով տեղի ունեցող չարաշահումները՝ բանակը բարեփոխելու և հետագա նման նախադեպերն ու չարաշահումները կանխարգելելու վճռականությամբ:

Եթե բանակում կազմակերպական մթնոլորտն այնպիսին է, որ թույլ է տալիս դաժան ու անմարդկային վերաբերմունք զինծառայողի նկատմամբ, ապա Դուք պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել և վավերացնել բռնությունները կանխող կարգուկանոն:

Մենք առաջարկում ենք սահմանել այնպիսի մեխանիզմ և ընթացակարգ, որը թույլ կտա անհատներին ու խմբերին արտահայտել իրենց բողոքն՝ առանց ճնշումներից վախենալու: Կոչ ենք անում Ձեզ հավաստիացնել, որ օրենքն ու ստանդարտները կհարգվեն, կիրականացվեն և կամրապնդվեն զինվորական ու արդարադատության համակարգերի կողմից:

Որպես անկախ կազմակերպություն, որը հավատարիմ է օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը՝ մենք պատրաստ ենք սատարել Ձեզ:

Հարգանքով՝
Էդվին Է. Մինասյան‚
Armenian Bar Association կազմակերպության տնօրեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter