HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Կոսովոյի նախադեպը շատ վտանգավոր է

Հարցազրույց «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Սուրեն Մովսիսյանի հետ

- Ինչո՞վ է այժմ արտահայտվում Ղարաբաղյան հակամարտության շուրջ «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը», եւ ի՞նչ նշանակություն ունի այն կարգավորման գործընթացի համար:

- Այսօր գոյություն ունեցող որեւէ հակամարտություն չի կարող վերջնական լուծում ունենալ, եթե չկա աշխարհաքաղաքական հավասարակշռություն: Հետեւաբար, աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեծ դեր ունի նաեւ ղարաբաղյան հակամարտության համար: Այսօր, թեպետ ԱՄՆ-ի կողքին հզորանում են նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը, աշխարհը դեռեւս շարունակում է մնալ միաբեւեռ: Որքան արագ զարգանան այդ երկրները, այդքան շատ կկարողանան ազդել աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա: Խնդիրն այն է, որ ցանկացած հակամարտության մեջ պետությունները հետապնդում են իրենց շահերը: Ղարաբաղյան հակամարտության դեպքում էլ հզոր երկրներից յուրաքանչյուրն (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) ունի իր շահը: Եվ եթե այդ պետությունների միջեւ հավասարակշռությունը խախտված է, ապա դա ազդում է հակամարտության վրա. գերիշխող պետությունը փորձում է թելադրել իր շահերը: Այս պայմաններում հակամարտության կարգավորման հարցում համաձայնություն լինել չի կարող: Իմ կարծիքով, ղարաբաղյան եւ ընդհանրապես ցանկացած հակամարտության կարգավորումը մեծագույնս կախված է հենց աշխարհաքաղաքական հավասարակշռությունից: 

- Ի՞նչ գլխավոր հետեւությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախությունը ճանաչելուց հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային օրենքներից:

- Կոսովոյի ճանաչումն արդեն իսկ բացառություն է ընդունված օրենքներից: Թեպետ միջազգային իրավունքում կա եւգ ազգերի ինքնորոշման, եւգ տարածքային անձեռնմխելիության սկզբունքը, սակայն, մինչեւ հիմա կիրառվել է միայն երկրորդը, քանի որ առաջինի նախադեպ չի եղել: Նախքան Կոսովոյի ճանաչումը կոնֆլիկտները կարգավորվել կամ չեն կարգավորվել, սառեցվել կամ այլ ընթացք են ստացել: Հիմա խախտվել են աշխարհում ընդունված խաղի կանոնները եւ պարզ չէ` ինչ կլինի: Սա շատ լուրջ եւ վտանգավոր մարտահրավեր է, քանի որ, փաստորեն, երկու հակասող սկզբունքներն էլ դառնում են կիրառելի, եւ հակամարտությունների կարգավորման որեւէ որոշման հանգելը կրկնակի բարդանում է: Իսկ նման հակամարտություններ աշխարհում շատ կան, եւ այս նախադեպը կարող է հիմք լինել մնացածների համար: Ես չեմ կարծում, որ Կոսովոյի ճանաչումը դրական ազդեցություն կունենա:

- Ձեր կարծիքով` միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է այժմ հայկական կողմի համար միջազգային միջնորդության լավագույն ձեւաչափը:

- Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու խոսք լինել անգամ չի կարող: Իմ կարծիքով` Հայաստանը պետք է ձգտի ընդլայնել իր ներգրավվածությունը Եվրամիության ծրագրերում եւ այլ ելք չունի, քան աշխատել որքան հնարավոր է սերտ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ: Միջնորդի ընտրությունը հակամարտության կողմերինն է: Կողմերը, սովորաբար, նախընտրում են ունենալ այնպիսի միջնորդ, որոնց հետ ունեն պատմական, մշակութային եւ տնտեսական կապեր` հույս ունենալով, որ դա կօգնի իրենց շահերի պաշտպանության ժամանակ: Այսօր Ռուսաստանն, օրինակ, շատ լավ միջնորդ է եւգ Հայաստանի, եւգ Ադրբեջանի համար: Հայաստանին շատ ձեռնտու է Ֆրանսիայի միջնորդությունը: Հետաքրքիր փորձառություն կլիներ նաեւ Իրանի ընդգրկումը միջնորդների կազմում: Իսկ Ադրբեջանին, հավանաբար, ավելի նախընտրելի է Թուրքիայի միջնորդությունը: Նույնը ԱՄՆ-ի դեպքում, քանի որ թուրքական եւ հրեական լոբբին մեծ ազդեցություն ունի նահանգներում:

- Երկու մոտեցում կա աշխարհաքաղաքականության նշանակության հարցում. առաջին` ոչինչ կախված չէ հակամարտության կողմերից, եւ կարգավորում կլինի այն ժամանակ, երբ դա ձեռնտու կդառնա գերտերություններին: Եվ երկրորդ կարծիքը, որ կարգավորումը կախված է միայն հակամարտող կողմերից, եւ կարգավորմանը խոչընդոտող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար վերապահումներ են կողմերի համար: Ձեր կարծիքով` այս երկու բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավոր:

- Ղարաբաղյան հակամարտության դեպքում երկու կարծիքներն էլ հիմնավոր են: Ուստի, ես կառաջարկեի երրորդ կարծիքը, որը երկուսի համադրումն է. հակամարտության կարգավորումը մեծագույնս կախված է գերտերություններից եւ հնարավոր չէ առանց հակամարտության կողմերի համաձայնության: Մեկն առանց մյուսի չի լինում:

- Ըստ Ձեզ` ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ կան ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական եւ մերձդնեստրյան հակամարտությունների միջեւ:


- Հիմնական տարբերությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի «հայր պետություն»` ի դեմս Հայաստանի, որը ներկայացնում է Ղարաբաղի շահերը միջազգային հանրությունում: Դա լավ է Ղարաբաղի համար: Ոգչ աբխազական, ոգչ հարավօսական եւ ոգչ էլ մերձդնեստրյան նորաստեղծ չճանաչված պետությունները չունեն իրենց «Հայաստանը»: Տարբերություն է նաեւ այն, որ ղարաբաղյան հակամարտության պատերազմական փուլում զոհեր անհամեմատ շատ են եղել, քան մյուս հակամարտությունների դեպքում: Իսկ ընդհանրությունն այն է, որ բոլոր այդ պետություններն էլ առանձնացել են եւ ձգտում են հիմնել իրենց պետականությունը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter