HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամբոյի ֆեդերացիայի նախագահը պարգեւատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

ԼՂՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառումների ընթացքում Արցախյան գոյապայքարում ակտիվ մասնակցության և ԼՂՀ-ում սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր և ղեկավար Լևոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը գործում է դեռևս 1990 թվականից, որի մանկավարժներն ու սաները  ոչ միայն իրենց գործուն մասնկակցությունն են ունեցել Արցախի անկախության կերտման գործում, այլև մարզական մեծ հաջողություններ արձանագրել միջազգային մրցասպարեզներում` նվաճելով նաև Եվրոպայի և աշխարհի չեմպիոնների կոչումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter