
Մանկաբարձ-գինեկոլոգն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել
Ոստիկանության Վայքի բաժնում օգոստոսի 31-ին՝ ժամը 17:00-ին, տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ.-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն ազդել է նորածնի առողջական վիճակի վրա:
Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մետաքսյա Հ.-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստներն Վայք քաղաքի բնակիչներից ստացած ահազանգի հետքերով մեկնել էին Վայքի հիվանդանոց:
Նրանք հանդիպել էին Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, պատրաստել տեսանյութ, որի միջոցով էլ ներկայացրել էին այն իրավիճակը, որն առկա է հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել