HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզպետը՝ «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի փայատե՞ր, թե՞ բաժնետեր

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցումներ է հղել ՀՀ Կոտայքի մարզպետին եւ Ծաղկաձորի քաղաքապետին Կեչառիսի վանական համալիրի տարածքում հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում այդ նամակների բովանդակությունը:

«Հարգելի պարոն Շահգալդյան,  

Սույն թվականի օգոստոսի 20-ին ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանից ստացածս գրության մեջ գրված է, որ Դուք 29.07.2011թ. N 01/11/2697-11 գրությամբ Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար դիմել եք ՀՀ մշակույթի նախարարություն` ներկայացնելով Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից 29.07.2011թ. տրված փաստաթղթեր: 

Այնինչ հանրությանը հայտնի է, որ այդ շինարարությունը սկսվել է Ձեր դիմումից մոտ երկու ամիս առաջ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ, բնականաբար Ձեր հովանավորությամբ:

Ելնելով վերոնշյալից` խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել, թե 

ի՞նչ կապ ունեք Դուք «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի հետ` փայատե՞ր եք, թե՞` բաժնետեր, որ, օգտագործելով Ձեր պաշտոնական դիրքը, ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան բաժնից ուզում եք ստանալ Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու համաձայնություն, 

ինչո՞ւ եք Ձեր լիազորությունների սահմաններից դուրս գալով թույլ տվել ապօրինի շինարարություն Կեչառիսի վանական համալիրի վանքապատկան տարածքում` առանց Մայ Աթոռի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելու»: 

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է նաեւ Ծաղկաձորի քաղաքապետին հետեւյալ հարցումով.

«Հարգելի պարոն Միրզոյան, 

Լրատվությամբ տեղեկացանք, որ Դուք, Կեչառիսի վանական համալիրի տարածքում հայտնաբերելով ապօրինի շինարարությունը, կառուցապատողին տուգանել եք 400.000 դրամով եւ չեք դիմել իրավապահ մարմիններին: Խնդրում եմ տրամադրել տուգանքի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը եւ բացատրել, թե ինչո՞ւ ապօրինության մասին տեղյակ չեք պահել իրավապահ մարմիններին»:

Մեկնաբանություններ (4)

ara
Kotayqi marzpet@ shat mexqer e gorcel. Datastani or@ viz karni
ARA
tesnes naxagah@ vonc e handurjum es kerparin, isk guce......
SNS
Կեցցես Անահիտ Բախշյան, Ձեր նման անհատներն են արժանի ընտրյալ կոչվելու ու ոչ թե հաստավիզ դոդ գլուխները, որոնք իրենց փորի տակ չեն կարում տեսնել։
Anush
Molodec!!! Ayd knoj@ SHAT em hargum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter