HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն

Ծրագրի շրջանակներում մասնագիտական առարկաները կդասավանդեն ԱՄՆ-ից եւ Եվրոպայից հրավիրված փորձառու դասախոսներ, ինչպես նաեւ միջազգային վերապատրաստում անցած հայ մասնագետներ:
 
Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի ուսումնական ծրագրերը մշակվել են Ժուռնալիստների միջազգային կենտրոնի` ICFJ (Վաշինգտոն, ԱՄՆ) կողմից: Դպրոցը համագործակցում է Քենթի պետական համալսարանի (ԱՄՆ), Լուիզիանայի պետական համալսարանի (ԱՄՆ), Ժուռնալիստիկայի եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի (Թբիլիսի, Վրաստան), Փարիզի Լրագրողների պատրաստման եւ վերապատրաստման դպրոցի (Ֆրանսիա) եւ ժուռնալիստական կրթությամբ զբաղվող այլ առաջատար հաստատությունների հետ:
 
Ծրագրի նպատակն է երկու տարվա ընթացքում ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ աշխարհի ցանկացած պրոֆեսիոնալ լրատվամիջոցում աշխատելու համար: Ուսումնական ծրագրի հիմքում դրված է գործնական եւ փորձարարական մոտեցումների կիրառման սկզբունքը, որն իրականացվում է ինչպես մամուլի, այնպես էլ էլեկտրոնային ժուռնալիստիկայի ժամանակակից տեխնոլոգիաների եւ հմտությունների օգտագործմամբ:
 
Ծրագրի շրջանակներում դասերն անց են կացվում մոդելային լսարան-խմբագրությունում, որտեղ յուրաքանչյուր ուսանողի հատկացված է մեկական անհատական համակարգիչ եւ առկա են մուլտիմեդիա ժուռնալիստիկայի ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները: 
 
Ուսումնառության ընթացքում ուսանողները կհրատարակեն “ՊատՈՒհան” ուսանողական թերթը` ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակներով, կթղթակցեն Հայաստանի եւ տարածաշրջանի առաջատար լրատվամիջոցներին:
 
 Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի շրջանավարտները կստանան ինչպես ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի դիպլոմ, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկատ` Ժուռնալիստների միջազգային կենտրոնի կողմից:
 
“Ժուռնալիստիկայի հայկական դպրոց” մագիստրական ծրագրի տեւողությունը չորս կիսամյակ է` 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2010թ. մայիս:
 
Լավագույն ուսանողներին հնարավորություն կտրվի աշխատանքային պրակտիկան անցկացնել արտերկրի առաջատար լրատվամիջոցներում:
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
·    Բարձրագույն ոչ ժուռնալիստական կրթություն
·    Պատրաստակամություն ակտիվ զբաղվել ժուռնալիստիկայով
·    Օտար լեզվի իմացություն
·    Համակարգչային հիմնարար գիտելիքների իմացություն
 
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
·    Լրացված դիմում
·    Բարձրագույն կրթության դիպլոմի եւ միջուկի պատճենները
·    Հարցազրույց ընդունող հանձնաժողովի հետ

Դիմումի ձեւը կարող եք ստանալ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանատից (Երեւան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ) կամ ժուռնալիստիկայի հայկական դպրոցում (Երեւան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, 509ա լսարան):
 
Դիմումները կարող եք վերցնել ԵՊՀ մագիստրատուրայի բաժնից եւ հանձնել օգոստոսի 27-30-ը։
 
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի ղեկավար Արամ Մկրտչյանին, հեռ.` +37491 423662, էլ-փոստ` [email protected]:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter