Կնոջ դիակ` բռնության հետքերով
Ոստիկանության Կոտայքի բաժնում նախօրեին ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա, կնոջ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածից 45 մ հեռու, ձորակում, հայտնաբերել է մոտ 40 տարեկան կնոջ դիակ` պարանոցի շրջանում բռնության հետքերով:
«Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել