HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քիչ Ուոթերգեյթ

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը, հրապարակեց իր կենտրոնական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանին գաղտնալսելու թույլտվություն տվող դատարանի վճիռը, շատերը սենսացիոն այդ բացահայտումը համեմատեցին Ուոթերգեյթյան սկանդալի հետ։

Մինչեւ ընտրության ավարտը իշխանական թեկնածուի հիմնական մրցակցի շտաբի պետին գաղտնալսելու նախաձեռնությունն, ըստ էության, համեմատելի է Ուոթերգեյթյան «փականագործների» գործողությունների հետ, որոնք 1972 թվականի հունիսի 17-ինգ ԱՄՆ նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ, մտնելով գործող նախագահ Նիքսոնի մրցակից, դեմոկրատ թեկնածու Ջորջ Մակգովերնի Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում տեղակայված շտաբը՝ գաղտնալսող սարքավորումներ էին տեղադրել։

Ուոթերգեյթյան զարգացումների հետ համեմատելի չէ, սակայն, այն անհոգությունը, որով Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյանգ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն անդրադարձավ ընդդիմության բացահայտմանը։ Համեմատելի չէ այն պարզ պատճառով, որ «Ուոթերգեյթին» հաջորդել էին ոչ թե ինչ-որ պաշտոնյայի խոսքերը ներքին կայունության, քաղաքացիական անհնազանդություն թույլ չտալու ու նման բաների մասին, այլ՝ շատ ավելի լուրջ իրադարձություններ։

Տարբերությունն ընդգծելու համար նշենք մի քանի փաստեր։ Դեմոկրատ թեկնածուի շտաբ ներխուժած հինգ լրտեսները բացահայտվել էին եւ արդեն 1973 թվականի հունվարին՝ Ռիչարդ Նիքսոնի «համոզիչ» հաղթանակից երկու ամիս անց, սկսվել էր նրանց դատավարությունը։ Մարտ ամսին Սենատում ստեղծվել էր Ուոթերգեյթյան գործը քննող հանձնաժողով, որի լսումները սփռվում էին հեռուստատեսությամբ։ Դրանց հաղորդակից էր դառնում ԱՄՆ բնակչության մոտ 85%-ը։

1973-ի օգոստոսին նախագահ Նիքսոնը հրաժարվել էր դատախազությանը բացատրություններ տալ կառավարության աուդիոհսկողության մասին եւ տրամադրել Օվալաձեւ կաբինետում իր եւ իր օգնականների միջեւ եղած զրույցի ձայնագրությունը, որի գոյությունը փաստել էին որոշ պաշտոնյաներ։ Ավելին, հայաստանյան իշխանությունների ոճովգ Նիքսոնը կարգադրել էր գլխավոր դատախազ Ռիչարդսոնին աշխատանքից ազատել դատախազ Կոքսին՝ նման հարցում անելու համար։

Առավել անհավատալին մեզ համար այն է, որ Ռիչարդսոնը հրաժարվել էր կատարել նախագահի հրամանը, կամ, ինչպես Գորիկ Հակոբյանը կասեր, դրսեւորել էր անհնազանդություն։ Հոկտեմբերին Ռիչարդսոնն ու նրա տեղակալը հրաժարական էին տվել։ Իմիջիայլոց, պետք է նշել, որ ոգչ Ռիչարդսոնը, ոգչ էլ նրա տեղակալը Արգավանդի խաչմերուկում հարձակման չէին ենթարկվել 6-րդ վարչության գրոհայինների կողմից, չէին ձերբակալվել եւ առավելեւս չէին ծեծվել։

1974-ի փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սկսել էր Նիքսոնի իմփիչմենթի գործընթացը։ Այսուհանդերձ, Նիքսոնը համառում էր եւ չէր ուզում հետաքննության մարմիններին տալ իր մոտ եղած ձայնագրությունները՝ հղում կատարելով գործադիր իշխանության արտոնություններին։ 1974-ի հուլիսին, սակայն, ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն որոշել էր, որ նախագահը նման արտոնություն չունի եւ հրամայել ձայնագրությունները տալ դատախազությանը։

1974-ի օգոստոսի 9-ին Նիքսոնը հրաժարական էր տվել։ Մինչ այդ՝ օգոստոսի 5-ին, երբ արդեն ԱՄՆ Սենատին պիտի փոխանցվեր պաշտոնանկության եզրակացությունը, Գերագույն դատարանի որոշմամբ գաղտնազերծվել էին 1972-ի հունիսի 23-ին կատարված ձայնագրությունները, որտեղ Նիքսոնն իր աշխատակազմի ղեկավար Հոլդմենի հետ քննարկում էր Ուոթերգեյթյան պատմությունգ՝ այն անվանելով ծխացող հրացան (smoking gun)։ Նրանք քննարկել էին, թե ինչպես կարելի է խոչընդոտել քննությանը՝ ներգրավելով ԿՀՎ-ն եւ ՀՖԲ-ն։

Այս բացահայտումից հետո Նիքսոնի նույնիսկ ամենամոլեռանդ պաշտպանները սկսել էին չկասկածել, որ նախագահը, անձնական եւ կուսակցական շահերից ելնելով, հենց սկզբից փորձել է խոչընդոտել արդարադատությանը։ Իսկ հանրապետական սենատորները, որոնք պատրաստվում էին քվեարկել Նիքսոնի օգտին, ձայնագրություններին ծանոթանալուց հետո մեկը մյուսի ետեւից հայտարարել էին, որ պաշտպանում են մեղադրանքի բոլոր կետերը։

Ամենավառ երեւակայությունն ունեցող մարդն անգամ չի պատկերացնի, որ նման բան կարող է լինել Հայաստանում, որ դատախազությունը կարող է դատախազություն լինել, դատարանը՝ դատարան, Ազգային ժողովի պատգամավորներն էլ, անկախ կուսակցական պատկանելությունից, մարդ եւ քաղաքացի։ Մյուս կողմից, սակայն, ամենավառ երեւակայություն ունեցող ամերիկացին չէր պատկերացնի, որ համապատասխան պաշտոնյաները հրաժարականի դիմումներ գրելու փոխարեն կարող էին հանրության սեփականությունը դարձնել ապօրինի գաղտնալսումների սղագրությունները՝ տպագրելով դրանք իշխանամետ թերթերում։

36-ամյա վաղեմություն ունեցող Ուոթերգեյթին անդրադառնալու նպատակը ոչ միայն Հայաստանի պետական համակարգի հիվանդությունն ախտորոշելն է, այլեւ եւս մեկ անգամ փաստելը, որ Ալեքսանդր Արզումանյանը եւ բանտերում գտնվող մյուս ընդդիմադիրները ենթարկվում են քաղաքական հալածանքների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter