HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքննական լրագրության միջազգային մրցանակներից մեկը ստացավ Էդիկ Բաղդասարյանը

Սեպտեմբերի 13-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցած Գլոբալ հետաքննական լրագրության կոնֆերանսի ժամանակ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին շնորհվեց հետաքննական լրագրության միջազգային մրցանակ:

2007 թ. «Հետքը» տպագրել էր հոդվածների շարք, որտեղ ներկայացվել էր, թե ինչպես է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը իր հարազատների, բարեկամների, աշխատակիցների անուններով մեկ տասնյակից ավելի հանքավայրեր հատկացրել: Դրանց մեծ մասը ոսկի-բազմամետաղային հանքավայրեր են:

Տես հոդվածները՝ 

Ինչպես աշխատել միլիոն

Վարդան Այվազյանի բիզնես նախագիծը

Հանքավանի ընդերքը` կռվախնձոր

Վարդան Այվազյանը ոսկու հանքերի սիրահար է

Հայկական ընդերքի գաղտնիքները

Բնապահպանության նախարարին նորից կանաչ լույս տրվեց

Հետաքննական այս շարքի համար էլ ժյուրին երկու մրցանակներից մեկը հանձնեց Էդիկ Բաղդասարյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter