HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային սեմինար հետաքննող լրագրողների համար

Դանիացիների կողմից ֆինանսավորվող Scoop ցանցը, որը Արեւելյան եւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներում աջակցում է հետաքննական լրագրության զարգացմանը, Հայաստանի գործընկերներին հրավիրում է ազգային սեմինարի:

Այն տեղի կունենա 2008թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում՝ Մարիոթ հյուրանոցի «Փառանձեմ թագուհի» սրահում: Scoop-ը հնարավորություն ունի հետաքննող լրագրողներին աջակցություն ցուցաբերելու գալիք 3 տարիների ընթացքում: 

Սեմինարի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը: Սեմինարը կմեկնարկի ժամը 10:00-ին եւ կավարտվի 15:30-ին:

Սեմինարի ընթացքում Դանիայի հետաքննող լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Հենրիկ Կաուֆհոլցը կներկայացնի Scoop-ը եւ թե ինչպես եւ երբ կարելի է դիմել աջակցության համար: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կխոսի հետաքննական լրագրության անհրաժեշտության մասին, Ղրիմի «Սեվաստոպոլսկայա գազետա»-ի փոխխմբագիր Տատյանա Բիցը կներկայացնի հետաքննական լրագրության եւ Scoop-ի հետ իր աշխատանքային փորձը:

Սեմինարի կազմակերպմանը աջակցել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Սեմինարին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք զանգահարել Բաց հասարակության ինստիտուտ` (+374 10) 53.38.62 հեռախոսահամարով: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Տաթեւիկ Մելիքյանին վերոհիշյալ հեռախոսահամարով, [email protected] էլ. հասցեով, կամ Հենրիկ Կաուֆհոլցին` [email protected] հասցեով: Գրանցման վերջնաժամկետն է 2008 թ. սեպտեմբերի 26-ը:

Scoop-ի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով www.i-scoop.org կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter