HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Էջմիածնում սպասվում են թեժ ընտրություններ

Հոկտեմբերի 19-ին Էջմիածինը կընտրի իր քաղաքապետին: Քաղաքապետի մանդատի համար կպայքարեն 5 թեկնածուներ. գործող քաղաքապետի տեղակալ, գեներալ Մանվել րիգորյանի որդին` Կարեն րիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Ճոյտ), քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Թամարա Թադեւոսյանը, ԵԿՄ մամուլի խոսնակ Հակոբ Հակոբյանը (մականունը՝ Լենին) եւ գեներալ Մանվել րիգորյանի փեսան` Արտակ Պողոսյանը:

Հիմնական պայքարն ընթանալու է Կարեն րիգորյանի եւ Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) միջեւ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում մինչեւ առաջադրման վերջին ժամերը գրանցված էին երկուսը: Բայց «Փակագիծ» թերթի մեկի մի հրապարակում խառնեց խաղաթղթերը, ու առաջադրման վերջին ժամերին թեկնածուների թիվն ավելացավ 3-ով: Հոդվածագրի տեղեկացմամբ` իբր Էջմիածնում «պլանի» տեսքով ընտրակաշառք է բաժանվում, եւ «...թմրադեղը Մանվելի որդին է Հոկտեմբերյանից բերել տալիս եւ որոշ մարդկանց միջոցով ձայներ սիրաշահելու համար փչացնում թե\' իրենց երիտասարդներին, թե\' ամուսիններին»: 


Հրապարակումը պատճառ դարձավ, որ ոստիկանները բերման ենթարկեն թերթում հիշատակված, իբր իր շտաբում թմրանյութեր օգտագործող, ավագանու թեկնածու Արթուր Սիմոնյանին` Զըռ մականունով: Դեպքը զայրույթի ալիք բարձրացրեց Զվարթնոց գյուղի բնակիչների շրջանում, որտեղ ապրում է Արթուրը, եւ նրանք դուրս եկան փողոց` բողոքի ցույցի: Իսկ իր որդուն ուղղված մեղադրանքը գեներալ Մանվել րիգորյանը թեեւ լուռ կուլ տվեց (մեր աղբյուրները նշում են, որ գեներալը մի կերպ է իրեն զսպել, որ Ճոյտին «կտոր-կտոր» չանի, քանի որ վստահ է եղել, որ հոդվածի պատվիրատուն նա է), բայց ընտրել է պայքարի իր մարտավարությունը եւ առաջադրվածների ցուցակը վերջին պահին համալրել եւս 2-ով:

Երկրորդ Հակոբ Հակոբյանին խաղի մեջ մտցնելու միտումը պարզ է. քվեաթերթիկների վրա երկու նույնանուն թեկնածուի փաստը շփոթմունք կառաջացնի հատկապես տարեց ընտրողների մոտ եւ, ոնց էլ լինի, Ճոյտը մի քանի հարյուր ձայն կկորցնի: Վերջին` 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ գեներալ Սեյրան Սարոյանն օգտագործեց այս հնարքը` մրցակից Հակոբյանին հաղթելու համար ոմն Հակոբ Հակոբյան «ներմուծելով Երեւանից», իսկ հիմա դա օգտագործում է գեներալ րիգորյանը` առաջադրելով ԵԿՄ մամլո խոսնակ Հակոբ Հակոբյանին:

Ինչ վերաբերում է գեներալի փեսա Արտակ Պողոսյանին, ամենայն հավանականությամբ, նա հնարավոր թեկնածուն է այն դեպքի համար, եթե ընտրապայքարից հարկադրաբար դուրս մնա գեներալի որդին: Ի դեպ, իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է այդ տարբերակը կյանքի կոչելու համար:

Այլ նպատակ ունի միակ կին թեկնածու Թամարա Թադեւոսյանի առաջադրումը. ի տարբերություն վերջին երկուսի, որոնք ի հայտ եկան «կինդեր սյուրպրիզ»-ի տեսքով, տիկնոջ անունը վաղուց էր շրջանառվում, անգամ խոսվում էր, որ նա պայքարի մեջ է մտնելու իշխանությունների «դաբրոյով»: Բայց, երբ հեռուստաեթերում ալուստ Սահակյանի շուրթերով ՀՀԿ-ն հայտարարեց, որ Էջմիածնում պաշտպանելու է Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, Թ. Թադեւոսյանը ետ քաշվեց: Իսկ երբ նրա անունը եւս հայտնվեց առաջադրվածների ցուցակում, հաստատվեց շրջանառվող այն կարծիքը, թե «տիկնոջ առեւտուրը Ճոյտի հետ է»: Վերջինս նույնիսկ արտահայտվել է, որ իր ընտրվելու դեպքում Թամարա Թադեւոսյանին նշանակելու է տեղակալ:

Այսպիսով, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է երկու խումբ: Այն, որ պայքարը թեժ ու անզիջում է լինելու, արդեն ակնհայտ է. երկրի իշխանությունները սկսել են Մանվել րիգորյանի հովանու ներքո աշխատող հիմնարկների պետերին ազատել զբաղեցրած պաշտոններից: Էլ. ցանցի տնօրեն Բենիկ Պետրոսյանն ու նրա հայրը` կենսաթոշակային ծառայության ղեկավար Ջիվան Պետրոսյանը, արդեն հրաժեշտ են տվել պաշտոններին: Ջրմուղի տնօրեն Արթուր Թումանյանը (մականունը՝ Սմերծ), թեպետ դավաճանեց այդ պաշտոնում իրեն տեղավորած գեներալին ու անցավ Հրանտ րիգորյանի կողմը (հիշեցնենք, որ մարտյան դեպքերից հետո երկու րիգորյանները հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում եւ հիմա, ըստ հավաստի աղբյուրի, այս խումբը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ աշխատում է Ճոյտի օգտին), բայց այդ պաշտոնում նրա օրերը եւս հաշվված են:

Երերում է նաեւ հայր եւ որդի րիգորյանների վերջին հենասյունը` գազի ծառայությունն իր մարդկային ռեսուրսներով: Ծառայության ղեկավարի` Սաշիկ Մկրտչյանի` պաշտոնում մնալ-չմնալու հարցը կլուծվի մոտ ապագայում. արձակուրդից նրա վերադարձը քիչ հավանական է:

Աշխատանքից ազատվածները փոխարինվում են իշխանության թեկնածուներով, ոմանց անգամ դրսից են բերում:

Ճոյտի օգտին լծակներն ուժեղացնելով` իշխանություններն ակնհայտ զգացնել են տալիս իրենց հակակրանքը րիգորյան ընտանիքի հանդեպ եւ, դատելով նրանց փութաջան քայլերից, ամեն ինչ անելու են վերջին աթոռը րիգորյաններից խլելու համար: Իսկ վերջիններս, ապավինելով էջմիածնեցիների սթափ բանականությանը, հավատում են իրենց հաղթանակին` անկախ իշխանությունների սկսած հակագրիգորյանական արշավից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter