
Մարգար Օհանյանին կալանավորեցին
Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը:
Ինչպես դատարանից «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերադարձել է խորհրդակցական սենյակից եւ հայտարարել, թե բավարարում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ Մարգար Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառում երկամսյա կալանավորումը:
Օհանյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ (ոստիկանների մեկուսարան):
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը, որպես կասկածյալ, ձերբակալել էր Մարգար Օհանյանին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել