«Օրը մի 1000-2000 դրամ հացի փող մտնում է տուն»
«Շաբաթական մի անգամ միս պիտի ուտենք, չենք ուտում, մակարոն ու կարտոշկա ենք ուտում, հաց չենք առնում, տեղը ալյուր ենք առնում, խնայողություն անելով հաց ենք թխում: Հաշվարկած ենք առնում, որ 25 կգ ալյուրը պիտի ընտանիքին հերիքի»,- ասում է 58-ամյա Վլադիմիրը:
Նա Տավուշի մարզի Բերդ քաղաքի տաքսի ծառայություններից մեկում վարորդ է աշխատում: Նրա աշխատած օրավարձը 6 անդամից բաղկացած ընտանիքի միակ եկամուտն է: «Տղես Ռուսաստանում էր աշխատում, գոնե իրա ընտանիքը պահում էր, տնտեսական ճգնաժամի պատճառով եկան Հայաստան, բայց Բերդում աշխատանք չկա, սաղ ջահելները պարապ են մնացել»,- ասում է վարորդը: Վլադիմիրը վարում է սեփական մեքենան, սակայն աշխատած գումարի միայն 20 տոկոսն է իրեն մնում, այն դեպքում, երբ, օրինակ, Երեւանում սեփական մեքենա ունենալու դեպքում վարորդին հասնում է վաստակած գումարի 50 տոկոսը: Սակայն 58-ամյա Վլադիմիրը չի բողոքում, քանի որ այլ աշխատանք չի կարող գտնել. «Աստծուն փառք, որ էսի կա, էլի օրը մի 1000-2000 դրամ հացի փող մտնում է տուն, սուտ որ չխոսամ` հնարավոր չի, որ կալոսը ֆռա, վարորդը մի 50 դրամ չգողանա մեջը: Գոնե իմ ծխախոտի փողը ունեմ գրպանումս: Մեկ-մեկ մանրը չեն վերցնում, մեկ-մեկ գյուղից հետ գալուց 3 հոգու տեղ 4-ին եմ բերում, բայց դե շեֆը չի իմանում»,- անկեղծանում է վարորդը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել