HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը կարեւորել է լրագրողի աշխատանքը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրավոր ուղերձ է հղել «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին` շնորհավորելով նրան եւ «Հետքի» խմբագրակազմին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում հետաքննական լրագրության միջազգային մրցանակի արժանանալու կապակցությամբ (http://hetq.am/arm/society/8368/): 

Վարչապետը կարեւորել է «լրագրողական անաչառ հետաքննության միջոցով մեր հասարակական, տնտեսական եւ քաղաքական կյանքում առկա խնդիրներն ու արատավոր երեւույթները վեր հանելու, դրանց հասարակական հնչեղություն հաղորդելու` լրագրողի առաքելությունը, որի արդյունքում լուծվում են բարձրացված բազմաթիվ խնդիրներ»:

Կառավարության անունից վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել «պետության եւ հասարակության համար օգտակար ու արդյունավետ համագործակցությունը լրագրողների հետ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter