HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

Այս տարվա հուլիսի 29-ին «Հետքի» թղթակիցները մեկնել էին Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղ` համայնքապետարանի գործունեությունը լուսաբանելու:

Սակայն գյուղապետի հոր` Վիկտոր Բարսեղյանի գլխավորությամբ մի խումբ մարդիկ բռնության գործադրմամբ խոչընդոտել են լրագրողներին: Իսկ երբ վերջիններս հարկադրաբար դադարեցրել են աշխատանքը եւ պատրաստվել հեռանալ, խումբը սկսել է քարեր նետել մեքենայի հետեւից (Տես` «Գեղամաբակը համայնքապետի ագարակն է»):


Փաստի առթիվ 2008 թ. հոկտեմբերի 10-ին Վարդենիսի ոստիկանության քննչական բաժանմունքում «Վիկտոր Բարսեղյանի եւ մյուսների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար»:

Մեղադրանքի հաստատման դեպքում «Վ. Բարսեղյանին եւ մյուսներին» սպառնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter