«Առավոտ». օմբուդսմենն ու ՀՀ նախագահը չեն հանդիպել
Երեկ ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը լրագրողներից մեկի հարցին, թե երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահի հետ՝ վերջինիս ներկայացնելու Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված խնդիրները, այսպես պատասխանեց.
«Կարծում եմ՝ շատ ճիշտ կլինի այդ խորհուրդն ընդունել և հանդիպումներ ունենալ տարբեր սահմանադրական մարմինների հետ: Ես դեռ չեմ հանդիպել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի հետ մենք կարող ենք լուրջ համակարգային համագործակցություն ունենալ: Վարչապետի հետ իմ հանդիպումը եղել է մի փոքր խնդրի հետ կապված: Նախագահի հետ հանդիպում չի եղել: Մեր հանդիպումների բացակայությունը միգուցե վնասում է ՄԻ պաշտպանության ընդհանուր վիճակին»:
Նա միաժամանակ ասաց, թե չի կարծում, որ ինքը պետք է լինի նման հանդիպումների նախաձեռնողը՝ հավելելով, թե, այդուհանդերձ, վերջին շրջանում իր հրապարակային ակտիվությունը սկսել է արդյունքներ տալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել