«Հրապարակ». Մարգար Օհանյանի վերաբերյալ հումորը թա՞նկ է նստել Հովիկ Աբրահամյանի վրա
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի կալանավորումը ոչ միայն անակնկալի է բերել շատերին, այլև, փաստորեն, դարձել է հումորի թեմա: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դպրոց կատարած այցելության ժամանակ երեխաներից մեկին հարցրել է, թե ինչ է ուզում դառնալ, երեխան պատախանել է՝ ոստիկան, ինչին ԱԺ նախագահն արձագանքել է. «Գործ չունես, ոստիկաններին բռնում են»:
«Հրապարակի» տեղեկություններով՝ այս հումորը բավականին թանկ է նստել Արգամիչի վրա, քանի որ վերևներում քննարկման թեմա է դարձել: Նրան մեղադրում են, որ պետական պաշտոնյայի մակարդակով ձեռք է առել այդ «լուրջ գործընթացը»:
Երեկ «Հրապարակի» թղթակիցը Աբրահամյանի մամուլի քարտուղարից փորձել է ճշտել, թե ինչ է նկատի ունեցել նա՝ այդ արտահայտությունն անելով, և Արգամիչը փոխանցել է, թե «ընդամենը հումոր է արել՝ առանց որևէ ենթատեքստի»:
Թերևս բարձրաստիճան ոստիկանների՝ ճաղերի հետևում հայտնվելը նա սրտին մոտ է ընդունել այն պատճառով, որ եղբոր որդին էլ Արարատի մարզի ոստիկանապետն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել