HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքննական լրագրություն

Հայտարարություն

Սկուպ-Կովկաս ծրագիրը, որը գործում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ աջակցում է հետաքննական լրագրությանը, դրամաշնորհներ է տալիս 2008 դեկտեմբեր-2009 մարտ ամիսներին հետաքննություն կատարելու համար: Դիմել կարող են բոլոր լրագրողները, իսկ մեր աջակցությունը ստանալու չափանիշները կարող եք գտնել www.i-scoop.org կայքում:

Այստեղ կարող եք գտնել նաեւ Սկուպի աջակցությամբ արդեն իսկ տպագրված բազմաթիվ հետաքննություններ: 

Մանրամասն տեղեկությունների համար դիմել կազմակերպության ազգային համակարգող Արեւհատ Գրիգորյանին` [email protected], 093.43.20.22:

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն կամ ազգային համակարգողին կամ անգլերենով` դանիական համակարգող Հենրիկ Կաուֆհոլցին` [email protected]: Վերջնաժամկետը` ս.թ. դեկտեմբերի 1-ին:

Սկուպ-Կովկասը ղեկավարում են Danish Association for Investigative Journalism եւ International Media Support կազմակերպությունները:

Հետաքննական լրագրություն

Ֆինանսավորման անհրաժեշտ պայմանները

Սկուպ-Կովկաս ծրագիրը, որը գործում է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ աջակցում է հետաքննական լրագրությանը, դրամաշնորհներ է տալիս 2008 դեկտեմբեր-2009 մարտ ամիսներին հետաքննություն կատարելու համար: Դիմել կարող են բոլոր լրագրողները, իսկ մեր աջակցությունը ստանալու չափանիշները կարող եք գտնել www.i-scoop.org կայքում:

Այստեղ կարող եք գտնել նաեւ Սկուպի աջակցությամբ արդեն իսկ տպագրված բազմաթիվ հետաքննություններ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել կազմակերպության ազգային համակարգող Արեւհատ Գրիգորյանին` [email protected], 093.43.20.22:

Սկուպ-Կովկասը ղեկավարում են Danish Association for Investigative Journalism եւ International Media Support կազմակերպությունները:

Սկուպ-Կովկասը աջակցում է երկու տեսակի հետաքննությունների`

1. Ազգային հետաքննություններ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում. ներգրավվում են նշված երկներից որեւէ մեկի լրագրողները, որոնք հետաքննում են իրենց երկրին վերաբերող խնդիրներ ու հարցեր:

2. Միջազգային հետաքննություններում ներգրավվում են լրագրողներ Ադրբեջանից,Հայաստանից եւ Վրաստանից, որոնք գրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին:

Սկուպ-Կովկասը բաց է յուրաքանչյուր լրագրողի համար, որն ունի լավ գաղափարներ:

Ազգային հետաքննությունների համար դիմում-հայտերը պետք է համապատասխանեն հետեւյալ չափանիշներին`

  1. Հետաքննությունը պետք է բացահայտի հասարակական ակնհայտ հետաքրքրության նոր եւ կարեւոր տեղեկություն;
  2. Հետաքննությունը պետք է հիմնված լինի առնվազն մեկ, նախընտրաբար մի քանի լրատվամիջոցներում տպագրության մասին համաձայնության վրա: Դիմումում անհրաժեշտ է նշել լրատվամիջոցը եւ տպագրությունը ստանձնած անձի անունը;
  3. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ն արդեն իսկ պետք է ունենա/ն/ հիմնական տեղեկությունները /համապատասխան աղբյուրներ, օրինակներ, փաստաթղթեր/, իսկ լրացուցիչ տեղեկություն ստանալը պետք է լինի իրատեսական: Սա պետք է նկարագրված լինի դիմում-հայտում;
  4. Հետաքննությունը չպետք է դառնա լրագրողի կամ լրատվամիջոցի համար անընդունելի ռիսկի աղբյուր;
  5. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ը պետք է աշխատի/են/` առաջնորդվելով լրագրության եւ էթիկայի ստանդարտներով;
  6. Հետաքննական հոդվածը պետք է տպագրվի խելամտորեն կարճ ժամանակահատվածում;
  7. Հետաքննության մեջ ներգրավված լրագրողները/խմբագիրները տպագրությունից առաջ պետք է հոդվածը ներկայացնեն իրավաբանի` խուսափելու համար հետագայում օրենսդրության հետ կապված խնդիրներից;
  8. Հոդվածը տպագրելիս պետք է պարտադիր հիշատակվի Սկուպ-Կովկասը: Տպագրված հետաքննությունը պետք է նպաստի Սկուպ-Կովկասի հեղինակության բարձարացմանը տեղական, տարածաշրջանային եւ միջազգային լրագրության ասպարեզում;
  9. Հետաքննության բյուջեն պետք է համատասխանի Սկուպ-Կովկասի ընդհանուր չափանիշներին: Այն կարող է ներառել հետեւյալ ծախսերը` աշխատավարձ, ճանապարհավարձ, տվյալներ հայթայթելու, փորձագիտական օգնության եւ այլն: Պետք է ներկայացվի մանրամասն բյուջեն: Ազգային հետաքննությունների առավելագույն բյուջեն 2000 եվրո է:
  10. Պետք ներկայացվեն նաեւ դիմող լրագրողի կենսագրությունը եւ նախկինում տպագրված հոդվածներից:

Դիմում- հայտերը պետք է ուղարկվեն Սկուպ-Կովկասի ազգային համակարգող Արեւհատ Գրիգորյանին`[email protected] կամ դանիական համակարգող Հենրիկ Կաուֆհոլցին` [email protected]: Եթե լրագրողը նուրբ թեմայով հետաքննության գաղափարը ցանկանում է բացահայտել սահմանափակ թվով մարդկանց, դիմում-հայտը կարող է ուղարկել անմիջականորեն դանիական համակարգողին, որն այն կքննի գաղտնիության պայմաններում:

Միջազգային հետաքննությունների համար դիմում-հայտերը պետք է համապատասխանեն հետեւյալ չափանիշներին`

  1. Հետաքննությունը պետք է բացահայտի հասարակական ակնհայտ հետաքրքրության նոր եւ կարեւոր տեղեկություն;
  2. Հետաքննության մեջ պետք է ներգրավված են լինեն լրագրողներ հետեւյալ երկրներից երկուսից` Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան;
  3. Հետաքննությունը պետք է հիմնված լինի առնվազն մեկ, նախընտրաբար մի քանի լրատվամիջոցներում տպագրության մասին համաձայնության վրա: Դիմումում անհրաժեշտ է նշել լրատվամիջոցը եւ տպագրությունը ստանձնած անձի անունը:
  4. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ն արդեն իսկ պետք է ունենա/ն/ հիմնական տեղեկությունները /համապատասխան աղբյուրներ, օրինակներ, փաստաթղթեր/, իսկ լրացուցիչ տեղեկություն ստանալը պետք է լինի իրատեսական: Սա պետք է նկարագրված լինի դիմում-հայտում;
  5. Հետաքննությունը չպետք է դառնա լրագրողի կամ լրատվամիջոցի համար անընդունելի ռիսկի աղբյուր;
  6. Հետաքննությունն իրականացնող լրագրող/ներ/ը պետք է աշխատի/են/` առաջնորդվելով լրագրության եւ էթիկայի ստանդարտներով;
  7. Հետաքննական հոդվածը պետք է տպագրվի խելամտորեն կարճ ժամանակահատվածում;
  8. Հետաքննության մեջ ներգրավված լրագրողները/խմբագիրները տպագրությունից առաջ պետք է հոդվածը ներկայացնեն իրավաբանի` խուսափելու համար հետագայում օրենսդրության հետ կապված խնդիրներից;
  9. Հոդվածը տպագրելիս պետք է պարտադիր հիշատակվի Սկուպ-Կովկասը: Տպագրված հետաքննությունը պետք է նպաստի Սկուպ-Կովկասի հեղինակության բարձարացմանը տեղական, տարածաշրջանային եւ միջազգային լրագրության ասպարեզում;
  10. Հետաքննության բյուջեն պետք է համատասխանի Սկուպ-Կովկասի ընդհանուր չափանիշներին: Այն կարող է ներառել հետեւյալ ծախսերը` աշխատավարձ, ճանապարհավարձ, տվյալներ հայթայթելու, փորձագիտական օգնության եւ այլն: Պետք է ներկայացվի մանրամասն բյուջեն: Միջազգային հետաքննությունների առավելագույն բյուջեն 6000 եվրո է;
  11. Պետք ներկայացվեն նաեւ դիմող լրագրողի կենսագրությունը եւ նախկինում տպագրված հոդվածներից:

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն Սկուպ-Կովկասի բոլոր համակարգողներին (ցուցակը կարող եք գտնել www.i-scoop.org կայքում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter