Նախարարը խոստացել է դասագրքեր ուղարկել Երուսաղեմի վարժարանին
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Երուսաղեմի Սուրբ Փրկիչ վանքի վանահայր Էմմանուել վարդապետ Աթաջանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանի կրթական ծրագրերի հետ կապված հարցեր: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել կրթական հիմնախնդիրների լուծմանը` խոստանալով դասագրքեր ուղարկել վարժարանին:
Ինչպես հայտնում են սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից, հայր Էմմանուելը նախարարին տեղեկացրել է նաև Սուրբ Փրկիչ վանքի վերանորոգման անհրաժեշտության մասին: Հ. Հակոբյանը խոստացել է աջակցել վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար Հայաստանից համապատասխան ճարտարապետ գտնելու գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել