HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեչառիսի տարածքի վարձակալության և կառուցապատման իրավունքը տվել է Եկեղեցին

«Հետքի» հարցերին պատասխանում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը

Կեչառիսի վանական համալիրի տարածքում «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի կողմից հանրային սննդի օբյեկտ կառուցելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար դիմել եք ՀՀ մշակույթի նախարարություն: Ինչո՞ւ եք Դուք դիմել նախարարություն:

Կեչառիսի տարածքում սննդի օբյեկտ կառուցելու նպատակը իմը չէ կամ մարզպետարանինը չէ: Եկեղեցին իր տարածքը վարձակալության և կառուցապատման իրավունքով տվել է տվյալ ՍՊԸ-ին: Նրանք առանց որևէ շինարարության թույլտվության սկսել էին շինարարություն, որը դադարեցվել է մարզպետարանի համապատասխան նամակով: Եվ այդ ընկերությունն արդեն եկեղեցու հողի սեփականատիրոջ կողմից ձեռք էր բերել համապատասխան իրավունք. Եկեղեցին պայմանագիր էր տվել վարձակալության` կառուցապատման իրավունքով: Մենք չէինք կարող մերժել, դրա համար դիմել ենք և մշակույթի նախարարություն, և քաղաքաշինության նախարարություն: Կլինի՞ նրանց դրական եզրակացությունը, շինարարությունը կշարունակվի, չի լինի, ուրեմն պիտի ապամոնտաժվի:

Պրն Շահգալդյան, Դուք յուրաքանչյո՞ւր սննդի օբյեկտի համար եք դիմում նախարարություն, դա Ձեր իրավասության շրջանակներու՞մ էր:

Այո, հանրապետական ճանապարհների հարակից տարածքներում կառուցապատում իրականացնելիս պարտադիր պիտի դիմել քաղաքաշինության նախարարություն, հատակագիծը ներկայացնել, ստանալ համաձայնությունը, նոր փոխանցել համայնքի ղեկավարին, որն էլ, այդ փաստաթղթերը և համապատասխան նախագիծն ունենալով, շինարարության թույլտվություն կտա:

Նորից եմ կրկնում, եկեղեցու տարածքի սեփականատերը համարվում է Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմը: Եթե նրանք իրենց տարածքը կադաստրով, օրինականությունն ամբողջովին պահպանելով` վարձակալության են տրամադրել ինչ-որ մի կազմակերպության` կառուցպատման իրավունքով, դա նրանց իրավունքն է: Ես նրանց իրավունքը չեմ կարող սահմանափակել:

Բայց շինարարությունն ապօրինի է սկսվել:

Դրա համար էլ ապօրինի սկսված շինարարությունը դադարեցվել է մինչև համապատասխան եզրակացությունները ստանանք քաղաքաշինության և մշակույթի նախարարություններից: Մշակույթի նախարարությանը դիմել ենք հենց այն պատճառով, որ այդ տարածքը եկեղեցու տարածքն է, և այնտեղ կա եկեղեցի ևս: Մշակույթի նախարարությունն էլ մեզ գրել է, որ խորհրդի քննարկմանը պիտի ներկայացնեն, մենք էլ սպասում ենք: Մարզպետարանը որևէ պրոցեդուրային սխալ թույլ չի տվել:

Որևէ անձնական կապ Ձեր և պրն Ղազինյանի մեջ կա՞:

Բացարձակապես չկա, եթե Ձեր միջև կա կապ պարոն Ղազինյանի հետ, անձնական փոխհարաբերություններ, ուրեմն իմ հետ էլ կա: Չկա մեր միջև որևէ կապ:

Մեկնաբանություններ (1)

ara
qani ka Kotayqi marzpet, shincu u xabox mard, HRAZDAN__UM MISHT EL KLINI DJGOHUTYUN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter