HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ

2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրվել է 11 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 30 շահումով խաղի և 9 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել:  Նույն ժամանակահատվածում 33 շահումով խաղի, 1 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, նախազգուշացում է կիրառվել 24 շահումով խաղի, 1 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 13 մլն 900 000 դրամի չափով տուգանք է կիրառվել շահումով խաղի կազմակերպիչների նկատմամբ, 6 մլն 700 000 դրամ` խաղատան կազմակերպիչների և 300 000 դրամ վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ: 2009թ-ի հուվաից մինչև հոկտեմբեր այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 540.0 մլն դրամի չափով  պետական տուրք, որից 315.0 մլն դրամը` շահումով խաղերի, 225.0 մլն դրամը` խաղատների գծով: Ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 98 շահումով խաղի, 10 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter