HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեւանը հայտնի է նաեւ թափառող կենդանիների կողքին բացօթյա սննդամթերքի վաճառքով

 Սեւան քաղաքի գլխավոր փողոցների երկու մայթեզրերին բացօթյա առեւտուրը` թափառող շուն ու կատվի կողքին, այնպիսի տպավորություն է թողնում, որ սննդի անվտանգության հարցերով Սեւանում ոչ ոք չի զբաղվում, քանի որ բացօթյա առեւտուրն իրականացվում է հենց քաղաքապետարանի հարեւանությամբ:

Մեր այս դիտարկմանը չհամաձայնեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը: Նրա ասելով` քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի Սեւանում բացօթյա առեւտուրը վերանա, սակայն առեւտրականները չեն ընդառաջում իրենց խնդրանքներին: Sevan-street-market_6.10.09 «Մենք իրենց առաջարկում ենք, որ գնան շուկայում քաղաքակիրթ եղանակով առեւտուր անեն, բայց չեն գնում: Ճիշտ է, շուկայի տարածքը փոքր է, բայց ստեղծված են բոլոր պայմանները առեւտուր անելու համար: Այս հարցը դարձել է քաղաքի հիմնախնդիրներից մեկը»,-ասաց Ռ. Ռաֆայելյանը: street-market-Sevan_6.10.09Զրուցեցինք նաեւ քաղաքապետարանից քիչ հեռու մայթեզրին սննդամթերք վաճառողներից մի քանիսի հետ: Շատերը խուսափեցին զրուցել մեզ հետ` պատճառաբանելով, որ հարցազրույց տալուց հետո «քաղաքապետարանից կնեղեն» իրենց: Միակ «համարձակ» առեւտրականը Անահիտն էր: Երբ նրան հարցրինք, թե ինչու՞ է մայթեզրին առեւտուր անում, զայրացած ասաց. «Մե խատ խարցրա` ինձ դուր ա գիքա հող ու փոշու մեջ անելը, որ մե խատ էլ քաղաքապետի սրտով չէ: Քաղաքապետը թող ինձ աշխատանքով ապահովա, ես էլ հենց նույն րոպեին իմ եղած-չեղածը թափեմ զիբիլն ու դուրս գամ ստուց: Հեշտ ա իրանց տեղը նստուկ մեծ-մեծ խոսալը: Գործ չկա, բա ինչո՞վ ապրեմ: Ստեղի գրոշներով ընտանիք ա կպախեմ, ավազակություն չեմ անում»: Նշենք, որ շուկայի տաղավարների զգալի մասը դատարկ էր եւ այնտեղ առեւտուր անողները շատ քիչ էին: Փողոցում առեւտուր անողները շուկա չգնալու համար ունեին մեկ պատճառաբանություն եւս` «ստեղ տեղի փող չի տանք, որ բազար էթանք` 300-500 դրամ տեղի փող ա վեկալեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter