Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել միակ թեկնածու Արա Ավետիսյանը
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) կառավարման խորհրդի նիստը՝ խորհրդի բոլոր 32 անդամի մասնակցությամբ: Փակ գաղտնի քվեարկության 30 «կողմ», 1 «դեմ» արդյունքով Պոլիտեխնիկի ռեկտոր ընտրվեց նախկին ԿԳ փոխնախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը:
Նիստը վարում էր ՀՊՃՀ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Մինչ քվեարկությունը ՀՊՃՀ խորհրդի քարտուղար, համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը ներկայացրեց ԿԳՆ հայտարարած բաց մրցույթին առաջադրված ռեկտորի պաշտոնի հավակնորդ միակ թեկնածուի՝ Արա Ավետիսյանի կենսագրական և աշխատանքային տվյալները:
Դրան հաջորդեց Արա Ավետիսյանի ծրագրային ելույթը, որում նա ներկայացրեց բուհի զարգացման և բարեփոխումների ծրագրի իր հայեցակարգը:
Խորհրդի մի շարք անդամներ դրական արտահայտվեցին ներկայացված ծրագրի և ռեկտորի թեկնածության վերաբերյալ՝ կոչ անելով խորհրդի անդամներին պաշտպանել թեկնածությունը: Այս մասին հայնում է ՀՊՃՀ հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնի վարիչ Վերոնիկա Խորասանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել