
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետությունում խաղողի մթերման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկի հետ փոխշահավետ համագործակցությունը` այն համարելով Արցախում գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան:
Ի դեպ, Ղարաբաղում խաղողագործությամբ զբաղվողներից շատերն այսօր ունեն խաղողի մթերման խնդիր: Շատ խաղողագործներ արդեն մտածում են` արժե շարունակել խաղողագործությամբ զբաղվելը, թե ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել