HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության նախագահի հայտարարությունը

«Թուրքին մի հանցանք ներել կնշանակի երկու նորերը արտոնել»: «Հայությունը մի օր պիտի ների թրքության, բայց նրան ծնկի բերելուց հետո միայն»:

Գարեգին Նժդեհ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունների քննարկումները և դրանց ստորագրման նախաշեմին քաղաքական դիրքորոշումների հստակեցման հրամայականը պարտավորեցնում է հանդես գալ հետևյալ հայտարարությամբ:

-  Հիմք ընդունելով Սևրի 10.08.1920 թ  միջազգային պայմանագիրը` ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի 22.11.1920 թ Հայաստանի և Թուրքիայի սահմանների վերաբերյալ Իրավարար վճռով` որպես Առաջին աշխարհամարտում հայ ժողովրդի ծանրակշիռ մասնակցության, ահռելի կորուստների և պատմական ձգտումների միջազգային հանրության կողմից ճանաչում և արդարամիտ երախտիքի դրսևորում, - Արժևորելով մեր նախնիների վաստակը և մեր անհողդողդ վճռականությունը հայրենատիրությամբ տեր լինելու Հայ Դատին ու նախնյաց ժառանգությանը, - Հավատամքով` Արիական դարաշրջանում մեր Ցեղի Արյանը և առաքելության շարունակականությանը, Հայրենիքի ամբողջականացման նվիրական իղձի իրականացմանը, - Առաջնորդվելով Մեծն արեգին Նժդեհի սուրբ պատգամներով և պատվիրաններով, - Արձանագրելով քննարկումների այս գործընթացում դրսևորվող և մեր ազգը ջլատող, պառակտող ու գժտություններ սերմանող ներքաղաքական շահարկումների հատվածականությունը` Հայտարարում ենք Արտաքին քաղաքականության ոլորտում, ի մասնավորի հայ-թուրքական հարաբերությունների պարագայում, պարտավոր ենք առաջնորդվել Ազգային աղափարախոսությությունից բխող  ազգային աշխարհընկալմամբ ու հայրենատիրությամբ, պատմական Հայրենիքի հայահավաք ամբողջականացմամբ և Ցեղի արարչական առաքելության իրացմամբ: Կտրականապես մերժում ենք թուրքի հետ պարտադրված  որևէ հարաբերություն, քանի դեռ թուրքը չի վերացրել ոճրագործի խարանը և ամբողջովին չի հատուցել իր ոճրագործությունների համար: Անընդունելի են արտաքին ճնշումների նորքո, տարբեր «հիմնավորումներով»  ու թվացյալ շահերով ներկայացվող ազգային մեր իրավունքների նենգափոխումը, համազգային շահերի ստորադասումը այսրոպեական, հատվածական և իրավիճակային խնդիրների հանգուցալուծմանը: Ներկա նախաստորագրված փաստաթղթերը և դրանց վերաբերյալ հնչած մյուս առաջարկությունները բնավ էլ չեն բխում մեր Ազգային, պետական շահերից և անընդունելի են:

«Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցություն    նախագահ`  Գ. Հովսեփյան 06.10.2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter