HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՍարգսյանի մեքենայի վրա քարեր են նետել Սերժ Սարգսյանի լիբանանյան այցը, թերևս, գագաթնակետն էր: Բեյրութում երեկ, ըստ էության, արտակարգ դրություն է եղել: Լիբանանահայերը Սերժ Սարգսյանին օդանավակայանում դիմավորել են շատ «ջերմ»: Haykakan-JamanakՆրանք Ս. Սարգսյանի մեքենան տեսնելուն պես սկսել են իրենց բջջային հեռախոսները նետել մեքենայի վրա, այնուհետև մեքենայի վրա սկսել են քարեր նետել, սուլել և հայհոյանքներ տեղալ նրա հասցեին: Իսկ արդեն Բեյրութի կենտրոնում գտնվող «Մոտրոպոլիտեն» հյուրանոցի մոտակա «Հաբթուր» պանդոկի մոտ, ուր տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումը լիբանանահայերի հետ, բախում է տեղի ունենել ցուցարարներ և ոստիկանություն ու բանակի միջև: Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը սույն վայրում արդեն շատ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուսակված եղել: Բերվել է նաև զրահատեխնիկա, այնուհետև ոստիկաններին միացել է նաև բանակի հատուկ գունդը: Ահաբեկման փորձ Անհայտ անձը հոկտեմբերի 3-ին վնասել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն, ռեժիոսոր Դավիթ Մաթևոսյանի «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը: Բարեբախտաբար, երբ ավտոմեքենայի արգելակները չէին ենթարկվել, ամեն ինչ ավարտվել է ծառին բախվելով: Ավտոմեքենան վթարային դարձնողներն ակնհայտորեն իրենց գործի մասնագետներն են եղել, քանի որ կարողացել են շրջանցել ազդանշանային համակարգը: Դավիթ Մաթևոսյանը «ՀԺ»-ին ասել է, որ ինքն անձնական թշնամիներ չունի: Կատարվածն ավելի շուտ կարող է կապված լինել նրա քրոջ` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանի գործունեության հետ: «ՉԻ» գլխավոր խմբագիրը կասկածներ ունի, որ իր եղբոր ավտոմեքենան վթարային կարող են դարձրած լինել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մերձավորները: HraparakՌԴ-ն դեմ է Մանուկյանի թեկնածությանը Ըստ դեսպանների նշանակման ավանդույթի` որոշակի ժամանակ դեսպան աշխատելուց հետո դեսպաններին վերադարձնում են Երևան` նախարարությունում աշխատելու, և նրանց փոխարեն ռոտացիոն կարգով նոր մարդ է նշանակվում: Այդ չգրված կարգի համաձայն` ռոտացիոն ժամկետը մոտ 4 տարի է, որից հետո դեսպանը հետ է կանչվում: Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի երկրորդ ժամկետն է լրացել, և նա պատրաստվում է վերադառնալ Երևան: Արդեն մի քանի ամիս լուրեր են շրջում, թե Սմբատյանին փոխարինելու է Անդրանիկ Մանուկյանը: Թերթի տեղեկություններով` Հայաստանը պնդում է նրա թեկնածությունը, սակայն ռուսական իշխանություններն առարկում են, ուստի ՌԴ-ում դեսպանի հարցը մնացել է օդում կախված: «Հրապարակին» չհաջողվեց պարզել, թե ինչն է ռուսական կողմի նման պահվածքի պատճառը, ինչ առարկություն ունեն Մանուկյանի թեկնածության դեմ, որը ժամանակին սերտ առնչություններ է ունեցել ռուսական իշխանական և գործարար շրջանակների հետ: Գնողին կտրվի Արցախը Այս օրերին մի խումբ քաղաքացիներ Երևանի տարբեր անկյուններում հայտարարություն են փակցրել, որտեղ ասվում է, թե վաճառվում է 29.900 ք/կ կմ տարածք Հարավային Կովկասում` 3 մլն բնակչությամբ: «Տանիքը` փտած, ունի կոմունալ վերանորոգման կարիք: Գնողին, որպես խրախուսանք, տրվում է Լեռնային Ղարաբաղ` հարակից 7 շրջաններով: Գինը` ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ: Առանց միջնորդների, դիմել Բաղրամյան 26»: Բոլոր նրանք, ովքեր դեմ են այս վաճառքին, հայտարարության հեղինակներն առաջարկում են նամակ գրել իրենց էլեկտրոնային փոստով` [email protected]  հասցեով: AravotԿոչկոնյանը չի հանդիպի Ռուսաստանի հայերի միության Սոչիի մասնաճյուղի ղեկավար Հակոբ Կոչկոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որը նախատեսվում էր հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում: Այս կերպ Հակոբ Կոչկոնյանն արտահայտելու է բողոքը հայ-թուրքական երկկողմ արձանագրությունների դեմ: Սոչիում մեծ թիվ են կազմում համշենահայերը, որոնք այստեղ են գաղթել Թուրքիայից: Ըստ համշենահայերի` արձանագրություններում առկա հայ-թուրքական սահմանների ճանաչման կետը վերջ է դնում կորցրած հայրենիքը վերականգնելու հույսին: «Մի քանի զինվոր ետ քաշեք» 1993 թվականին Թուրքիայի իշխանությունները խոստանում էին սահմանը բացել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել, եթե հայերը ետ հանձնեն գոնե մեկ շրջան, գոնե մեկ գյուղ, կամ ինչպես սիրում էր կրկնել Դեմիրելը, «գոնե մի քանի զինվոր ետ քաշեք», հիշում է ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի նախկին վարիչ, «լրտեսության» համար դատապարտված Մուրադ Բոջոլյանը: Hayoc-ashxarhԿոնկրետ իրավիճակ, կոնկրետ իրողություններ Ըստ «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանի` «սահմանի փակ կամ բաց լինելը ի՞նչ է, ազդո՞ւմ է մեր հիշողության ու գիտակցության վրա: Այսինքն, որ սահմանի բացվեց, հայերս մոռանալո՞ւ ենք մեր ով լինելը, մեր պատմությունը, մեր ցավը, մեզ հետ կատարվածը: Մոռանալո՞ւ ենք մեր բոլորի հոգու խորքում եղած ու սերնդեսերունդ փոխանցվող իղձը, նպատակը, «Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» գաղափարը: Իհարկե, չենք մոռանալու: Բայց մեր քայլերը կոնկրետ իրավիճակում պիտի հիմնվեն կոնկրետ իրողությունների, մեր ու մեր դիմացինի իրական հնարավորությունների և ներուժի վրա: Ամենից հեշտը, գիտեք, օդում պարապ խոսելն ու ոչինչ չանելը, իսկ անողներին էլ թուքումուր տալն է, բայց դա ընդունելի մոտեցում չէ»: Chorrord-ishxanutyunԲա էն մյուսը հեչ մեղք չունի՞ Հոկտեմբերի 5-ին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպն աննախադեպ լայն արձագանք է ստացել մամուլում: «ՉԻ» - Զարմանալին, սակայն, այդ արձագանքների միակողմանիությունն է: Ի՞նչ է տեղի ունեցել: Փաստորեն, ինչ-որ մեկը պատգամավորին հսկայական գումար է պարտք եղել ու ոչ միայն տարիներ շարունակ չի վերադարձրել պարտքը, այլև լոմիկով հարվածել է նրա գլխին: Պատգամավորն էլ, հասկանալով, որ լոմիկի հաջորդ հարվածը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ, մի երկու անգամ «կամաց» կրակել է նրա վրա: Եվ ի՞նչ. լրատվամիջոցների համակրանքն ակնհայտորեն մի քանի անգամ դատված, մեծ գումար «քցած» և լոմիկով պարտատիրոջ գլխին խփած մարդու կողմն է: Եվ դա միայն այն պատճառով, որ նրա հակառակորդն ԱԺ պատգամավոր է: Իսկ գիտե՞ք, թե որն է այս «կողմնակալության» պատճառը: Որովհետև հասարակական ընկալմամբ իշխանական ցանկացած կառույցի ներկայացուցիչ «էն գլխից» հանցագործ է և «պա լյուբոմու» չի կարող որևէ հարցում ճիշտ լինել: Դե հիմա թող իշխանությունները գնան ու մտածեն, թե ինչու է հասարակական ընկալումն այդպիսին: Azg-oratert«Ադրբեջանի ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման ամենակարևոր խոչընդոտներից մեկն է» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը քննարկել է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սահակյանը կարևորել է բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը` նշելով, որ առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության` անհնար է հասնել հակամարտության վերջնական կարգավորման: ԼՂՀ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման համար չպետք է առաջնորդվել անցյալով: Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը 1988 թ. իրողություններին վերադարձնելու ամեն փորձ` թե կարգավիճակի, թե վարչատարածքային առումով, հղի է անկանխատեսելի հետևանքներով, և գործընթացը կմտի փակուղի: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը կարգավորման գործըթացի ամենակարևոր խոչընդոտներից է: ԼՂՀ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ գործընթացը որևէ առնչություն չունի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Արցախցի և ջավախցի ուսանողները Հայաստանի բուհերում կվճարեն ՀՀ քաղաքացիների չափ Երեկ Ազգային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվեց մի փոփոխություն, որով Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի` Հայաստանում սովորող ուսանողներն այսուհետև ուսման համար կվճարեն այնքան, որքան Հայաստանի ուսանողները: Սահմանվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիների համար նախատեսված ուսման վարձավճարը չի կարող գերազանցել տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter