Հայաստանում սոցիալական գովազդի պակաս կա
Քնար Բաբայան
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսը նվիրված էր հոկտեմբերի 6-10-ը Երևանում անցկացվող Միջազգային գովազդային ֆորումին:
Ֆորումը Հայկական գովազդային խորհրդի այս տարվա ընթացքում կազմակերպած թվով երկրորդ մջոցառումն է, որն անցկացվելու է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային համակարգող խորհրդի հայաստանյան նիստի շրջանակներում:
Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` նման հանդիպումները հնարավորություն են տալիս կապ հաստատաել պետական քաղաքականության և գովազդային համայնքի միջև` թույլ տալով միաժամանակ նոր օրենքներ մշակել և աշխատանքի համար բարենպաստ դաշտ ստեղծել:
«Օգտվելով առիթից`մենք խնդրեցինք ֆորումի մասնակիցներին` ԱՊՀ երկրների գովազդի լավագույն մասնագետներին, Սլավոնական համալսարանում (միայն այս բուհ-ն ունի գովազդի բաժին) անցկացնել վարպետության դասեր (ցանկացողների համար մուտքn ազատ է): Ըստ իս` դասերը շատ կարևոր են մեր ուսանողների և ոլորտի աշխատակիցների համար»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ֆորումին`ասուլիսի մասնակից Միջազգային գովազդային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի հաղորդակցական գործակալությունների ասոցիացայի փոխնախագահ Սերգեյ Պիլատովն ասաց.
«Գովազդային գործակալներիս համար շատ հաճելի է միասին հավաքվել և քննարկել ոչ միայն ոլորտին վերաբորող հարցեր, այլ պարզապես շփվել:
Ընդհանուր առմամաբ, մենք,ապրելով տարբեր երկրներում, նույն գործով ենք զբաղվում, և, ըստ իս, գովազդը համախմբում է ժողովուրդներին, ազգերին, մշակույթները և բիզնեսը»:
Միջին Ասիայի գովազդողների միջազգային ասոցիացայի նախագահ Ելենա Մամայը նույնպես կարևորեց ֆորումների շրջանակում պարբերաբար հանդիպումները և փորձի փախանակումը`հույս հայտնելով, որ նամանատիպ միջոցառումները շարունակական կլինեն:
Իսկ ահա Տաշքենդի միջազգային բիզնես կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Անվար Յուլդաշևի կարծիքով` ֆորումի շրջանակներում ստեղծագործական շփումը շատ կարևոր է նոր շուկակայական հարաբերությունների մեջ մտած ԱՊՀ պատությունների համար:
«Մենք բոլորս աշխատում ենք համարյա նույն պայմաններում և շատ հաճախ աշխատում ենք միջազգային բրենդերի հետ: Վերջիններիս քաղաքականությունը, մոտեցումները լավագույնս հասկանալու համար շատ կարևոր է մեր շփումները: Ինչն էլ, մեծ հաշվով, հնարավորություն է տալիս այդ բիզնեսի զարգացմանը»,- ասաց Ա. Յուլդաշևը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Հայկական գովազդային խորհրդի ՀՀ ԱԺ ներկայացվելիք «Գովազդի մասին այլընտրանքային օրենքը», պրն Մարտիրոսյանն ասաց, որ ԱԺ-ն ներկա դրությամբ առավել կարևոր հարցերով է զբաղված:
Ասուլիսի ժամանակ պարզվեց, որ առակա խնդիրներից բացի, Հայաստանում սոցիալական գովազդի պակաս է զգացվում, այնինչ դրսից ժամանած հյուրեիրն արդեն հասցրել են նկատել շրջաններ տանող ճանապարհների վրա դատարկ գովազդային վահանակներ:
Նշենք, որ Հայակական գովազդային խորհուրդը ստեղծվել է 2005թ-ին: Խորհրդի ստեղծման և գործունեության նպատակն է պաշտպանել սպառողներին անբարեխիղճ, ոչ հավաստի, ակնհայտորեն կեղծ գովազդից, ինչպես նաև ՀՀ «Գովազդի մասին » օրենքի հոդվածներին համապատասխան` գովազդի շուկայում կարգավորիչ գործառույթներ իրականացնել:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել