HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակողը «Մսի կոմբինատի» տնօրենն է

20_05-krakocՆախօրեին` ժամը 22.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 21-ամյա Արթուր Խ.-ն: Նույն օրը, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Էրեբունու բաժնի ավագ օպերլիազոր Վ. Ս.-ն զեկուցագիր է ներկայացրել, որ «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 1938 թ. ծնված Ռազմիկ Դ.-ի ահազանգով ինքը և նույն բաժնի ավագ օպերլիազոր Ա. Ս.-ն գնացել են նշված ընկերության տարածք` այնտեղ գտնվող քարի արտադրամասում կայանված «ԲՄՎ» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի պատկանելությունը և գտնվելու պատճառը պարզելու: «Այստեղ, նկատելով երկու անծանոթ երիտասարդների, Վ. Ս.-ն և Ա. Ս.-ն մոտեցել են նրանցից մեկին, իսկ Ռազմիկ Դ.-ն` մյուսին: Առաջացած քաշքշուկի ընթացքում Ռազմիկ Դ.-ն իր անվանական «Մակարով» ատրճանակից կրակել ու վնասվածք է պատճառել Արթուր Խ.-ին: Կատարվածից հետո Վ. Ս.-ն և Ա. Ս.-ն Արթուր Խ.-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ռազմիկ Դ.-ին և մյուս անծանոթ երիտասարդին բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ երիտասարդը 21-ամյա Ալբերտ Խ.-ն է: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու: Ատրճանակն առգրավված է, կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter