HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը կհովանավորի

07_10-qaxaqapetԵրևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է Գերմանական կարմիր խաչի պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քաղաքապետին ներկայացրել են մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը: Գերմանական կարմիր Խաչը Երևանում իրագործում է «Գթության խոհանոց» ծրագիրը, որը 15 տարի առաջ հիմնադրել է Երևանի պատվավոր քաղաքացի Գերհարդ Մայերը: ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` սույն ծրագրի ղեկավար Կարլ Հանց-Շայդենը քաղաքապետ Բեգլարյանի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ջանքերով մինչ օրս կենսագործվել է բարեգործական մի քանի ծրագիր: Նա ներկայացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում «Գթության խոհանոց» ծրագրի ընթացքը և ֆինանսական օժանդակություն ակնկալել բարեգործությունը շարունակելու համար: «Թեպետ մենք մշտապես համագործակցել ենք Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն ցանկանում ենք, որ այսուհետ Դուք, պարո՛ն Բեգլարյան, լինեք մեր պատվավոր հովանավորը` ֆինանսավորելով աշխատանքների մի մասը»,- նշել է Կարլ Հանց-Շայդենը: Երևանի քաղաքապետը գերմանացի հյուրին հայտնել է, որ հետայսու «Գթության խոհանոց»-ի շարունակականությանը կնպաստի նաև Երևանի քաղաքապետարանը: Նշենք, որ Կարլ Հանց-Շայդենը 2005թ. Գերմանիայում ճանաչվել է «Տարվա մարդ»` Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օգնության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter