HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քննարկվել է 2010 թվականի բյուջետային քաղաքականությունը

Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ  տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի բյուջետային քաղաքականության, պետական բյուջեի ծավալի եւ կառուցվածքի հետ կապված հարցերին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը նշել է, որ բյուջետային քաղաքականության  հիմքում պետք է ընկած լինի հանրապետության ընդհանուր շահը, տարբեր գերատեսչությունների միջեւ համակարգված աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը եւ օրինականության ամրապնդումը: Նման մոտեցումը, ըստ նախագահի, հնարավորություն կտա պահպանել տնտեսական աճի տեմպերը եւ ապահովել երկրի շարունակական զարգացումը: Խորհրդակցությանը  մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան ղեկավարները եւ իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter