HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր վարկավորումից կօգտվեն հին պարտքերը մարածները

Մոտ 7000 տոննա խաղող է մթերվել հանրապետությունում գործող գինու-կոնյակի գործարանների կողմից: Այս եւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու անելիքներին վերաբերող հարցեր են երեկ քննարկվել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ինչպես  հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շահագրգիռ կառույցների ղեկավարներին հանձնարարել է խաղողի բերքը ժամանակին մթերելու գործում ընդառաջել խաղողագործներին եւ  չստեղծել արհեստական խոչընդոտներ, իսկ գյուղնախարարին էլ հանձնարարել է  հանձնաժողով ստեղծել` հանրապետությունում խաղողագործության զարգացման հեռանկարներն ու ավանդական տեսակներն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովը լուրջ ուշադրություն է դարձնելու բերքի մթերմանը եւ ունենալու է մթերող կազմակերպությունների վրա ազդելու լծակներ: Վարչապետի հանձնարարությամբ կմշակվի 2010 թվականի բերքի մթերման ծրագիրը, ինչպես նաեւ առաջարկվեց սեղանի տեսակի խաղողի մթերման համար հիմնել սառնարանային տնտեսություն: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ նաեւ եգիպտացորենի մշակությանը: Վարչապետը հանձնարարեց գալիք տարում եգիպտացորենի բարձր բերքի ապահովման համար բարձրակարգ սերմացու ձեռքբերել: Նախատեսվում է կրկնապատկել ցանքատարածությունների մակերեսը: Եգիպտացորենը կմշակվի հիմնականում ոռոգովի տարածքներում: Քննարկումներից անմասն չմնաց նաեւ գյուղատնտեսական վարկերի վերադարձման հարցը: Հանրապետության շատ համայնքներ դեռեւս ունեն չմարված գումարներ: Այս ուղղությամբ շրջվարչակազմերի ղեկավարների կատարած աշխատանքը վարչապետն անբավարար գնահատեց, միաժամանակ վստահեցնելով, որ նոր վարկավորումից կօգտվեն նրանք, ովքեր առնվազն 80 տոկոսով մարած լինեն պարտքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter