Կանաչ լույս` տոնին մասնակցող հետիոտնի համար
Հոկտեմբերի 11-ին` «Էրեբունի-Երևան. 2791» տոնակատարության ընթացքում, Երևանի փոքր կենտրոնում երթևեկությունը դադարեցվելու է` տոնին մասնակցող հետիոտնի համար անարգել տեղաշարժ ապահովելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունն արդեն նախանշել են այն փողոցները, որոնք տոնի օրը փակ են լինելու:
Քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ`հոկտեմբերի 11-ին հատուկ աշխատակարգով` կեսգիշերից էլ 2 ժամ անց, կաշխատի մետրոպոլիտենը: Այդ օրը վարչական շրջաններից մինչև մետրոպոլիտենի կայարաններ երթուղիներում կլինեն հավելյալ փոխադրամիջոցներ:
«Տոնակատարության ոչ մի մասնակից տոնի ավարտից հետո դրսում չի մնալու»,- վստահեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանը:
«Էրեբունի-Երևան. 2791» տոնակատարության կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Թորոյանը տեղեկացրել է, որ միայն փոքր կենտրոնում կլինի 16 բեմ` երաժշտության բոլոր ժանրերի սիրահարների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել