HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՄեծ աղետ «Սփյուռքը երբեք նման ձևով չի արձագանքել ՀՀ իշխանություններին: Իսկապես մեծ աղետի նախանշան է, երբ ՀՀ նախագահի և սփյուռքի մեր հայրենակիցների միջև կանգնում է այլ երկրի զրահատեխնիկան, զինյալները»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն` անդրադառնալով Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորությանն ու նախաստորագրված արձանագրություններին: 168-jam«Այդ արձանագրությունները չստորագրելու համար միակ գործոնը կարող է լինել թերևս Ս. Սարգսյանի հրաժարականը կամ խորհրդարանի լուծարումը»,- ասել է «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այդ դեպքում ինչո՞ւ «Ժառանգությունը» չի պահանջում հրաժարականը: «Սպասենք ամսի 10-ին»,- պատասխանել է նա: Hayoc-ashxarhԳալուստ Սահակյանի ասածը նենգափոխել են Այն մամուլը, որը ժամանակին հոնքը չշարժեց` չզարմացավ ու չջղաձգվեց, ավելին` հաճույքով տիրաժավորեց Տեր-Պետրոսյանի թևավոր արտահայտությունը, թե «ով մեզ հետ չէ, նա տականք է», բառացիորեն ցնցված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին վերագրվող մտքից, թե հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընդվզող մեր հայրենակիցները «տականք» են: ՀՀԿ փոխնախագահն իսկապե՞ս նման բան է աել: Ոչ, թերթի հարցին ի պատասխան ասաց Գալուստ Սահակյանը: «Դա մամուլային պրովոկացիա է: Հարցադրումը եղել է, որ միտինգների ժամանակ Սերժ Սարգսյանին ինչ որ մարդիկ «դավաճան» են անվանում, ես էլ պատասխանել եմ Նժդեհի խոսքերով. եթե մեկը իրեն թույլ է տալիս պետությունը ներկայացնող անձին դավաճանի պիտակ կպցնել, Նժդեհը այդ կատեգորիայի մարդկանց տականքներ է համարում: Իմ ասածը փորձեցին շահարկել` նաև նպատակ ունենալով սեպ խրել ավանդական կուսակցությունների և Հանրապետականի միջև, բայց չստացվեց: Ով-ով, գոնե Դաշնակցությունը շատ լավ գիտի, որ Գալուստ Սահակյանը կամ հանրապետական որևէ գործիչ չէր կարող իր ազգակիցներին անվանարկել, ինչ է թե ունեն մտահոգություններ և դեմ են այդ փաստաթղթերի ստորագրմանը»: Azg-oratertՎաշինգտոնն արդյունավետություն է ակնկալում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը, անդրադառնալով այսօր Քիշինևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, հայտարարել է, թե Վաշինգտոնն այդ հանդիպումից արդյունավետություն է ակնկալում: Գորդոնն ասել է. «Հույս ունենանք, որ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախանշվող բանակցային գործընթացը Մոլդովայում կբերի զգալի արդյունքների: ԱՄՆ-ը կանի հնարավորը` օգնելու հասնել այդ նպատակին: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի անվտանգության և հակամարտության լուծման հարցում: Կարծում եմ` կարգավորումը հնարավոր է, և ԱՄՆ-ը պատրաստ է դրանում ցուցաբերել իր աջակությունը»: HraparakՏնտեսությունից ոչինչ չի պակասել Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեխզննության կայանը, որը բավական եկամտաբեր հիմնարկ է, պատկանում էր Հակոբ Հակոբյանին: Նրա կալանավորվելուց հետո կայանը, ըստ լուրերի, անցել էր Սամվել Ալեքսանյանի տնօրինությանը: Հայտնի է, որ Լֆիկ Սամոյի ու Լեդի Հակոբի մեջ քավոր-սանիկական հարաբերություններ են, և նրանք Մալաթիա-Սեբաստիա համայնքը համերաշխ բաժանում էին իրար մեջ: Ս. Ալեքսանյանը, այսպես ասած` քավորի տնտեսությանը տեր էր կանգնել, մինչև նա գտնվում էր բանտում: Մենք տեղեկացանք, որ Հակոբյանի` բանտից ազատվելուց հետո Ալեքսանյանն իր հոժար կամքով ետ է վերադարձրել տեխզննման կայանը: Ընդհանրապես, Հակոբ Հակոբյանի տնտեսությունից այս ընթացքում ոչ մի ասեղ չի պակասել: AravotՄարքսիստը հեռանո՞ւմ է «Այո, հասարակությունն այսօր փարթամ քաղաքական մտքի պահանջարկ ունի, բայց, հավանաբար, մոտ ժամանակներս կհեռանամ մեծ քաղաքականությունից` քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ֆինանսներ չունենալու պատճառով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա նշում է, որ իր խիղճը հանգիստ է, քանի որ գաղափարական կապիտալի առումով` «իմ առաքելությունն իմ ժողովրդի առաջ առ այսօր կատարել եմ սրբությանբ, սրանց գումարած այն ռիսկային ֆակտորները, որոնք վտանգ են սպառնում իմ ֆիզիկական-կենսաբանական, առողջական, անվտանգությանը: Պալիտիկ, էտը իգրօկ նա սվոյ ստրախ ի ռիսկ»: Այս հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ մարքսիստը հրաժարվում է նաև դեկտեմբերի 6-ին մայրաքաղաքի թիվ 8 ընտրատարածքում կայանալիք ընրտություններին մասնակցելուց` «Առավոտի» հարցին նա պատասխանեց. «Մանդատն այսօր գործիք է` շուղ տալու քաղաքական գործամոլներին: Քաղաքական գործչին շուղ տվողը նրա գաղափարական միտքն է: Քաղաքական այսօրվա օլիմպոսը` պառլամենտը, վեր է ածվել «օխտը էշի զորբանոցի»: Վաղուց է այդ քաղաքականության օլիմպոսը դադարել քաղաքական ամբիոն լինելուց»: Chorrord-ishxanutyunՄիայն հետևակով չի ստացվի «Թուրքիայի սահմանը կարելի է հատել միայն տանկով: Այո, տանկով պետք է անցնենք այդ սահմանը և ազատագրենք մեր հողերը»,- նախօրեին հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «ՉԻ» - Տիգրան Կարապետյանն, իհարկե, իրավացի է: Միայն հետևակով ոչինչ չի ստացվի: Այլ հարց է, որ այս ծրագիրը մարտավարական ճշգրտումների կարիք ունի: Վերջին հաշվով, այդ սահմանն արդեն 90 տարի փակ է եղել, իսկ թուրքը, ինչպես հայտնի է, մնում է թուրք, և այդ ընթացքում կարող էր ականապատել սահմանը: Այնպես որ, գուցե արժե քննարկել հետևյալ տարբերակը. մենք ձևացնում ենք, թե ամեն ինչ կարգին է, սահմանը բացվում է, թուրքերն իրենց ձեռքով ականազերծում են սահմանային գոտին, ու մի գեղեցիկ օր էլ (հենց նրանց զգոնությունը վերջնականապես բթնանա) լցվում ենք տանկերը, և ուղիղ դեպի... Ոչ, ուղղությունը չենք ասի: Ռազմական գաղտնիք է: Բայց համաձայնվեք` այս մարտավարությունն ավելի ճիշտ է: Մնում է, որ Մարգարայի կամուրջը դիմանա հայկական տանկային դիվիզիայի ծանրությանը: Haykakan-JamanakՍկանդալ Ռոստովում Երեկ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության վերջին` Դոնի Ռոստով կատարած այցը նույնպես չի անցել առանց սկանդալների: Ընդ որում` այստեղ ամեն ինչ սկսվել է օդանավակայանում, ու ոչ թե զայրացած հայ համայնքի, այլ ռուսական պետական մարմինների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Դոնի Ռոստովի օդանավակայում հրաժարվել են Ռուսաստանի տարածք թողնել Ռոստովի հայ առաքելական եկեղեցու համար Սերժ Սարգսյանի բերած նվերները: Ռոստովցի մաքսավորները պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանի բերած հարյուրավոր հոգևոր գրքերը, որոնց մեջ եղել են նաև հնատիպեր, և որոնք կշռել են ավելի քան մեկ տոննա, ամբողջութամբ մաքսազերծվեն` Ռուսաստանի օրենսդրութան պահանջների համաձայն: Այս ամենը բացարձակ դուր չի եկել Սերժ Սարգսյանին և նրա աշխատակազմին: Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է հետ վերադառնալ, եթե այդ խնդիրն անմիջապես չկարգավորվի: Իհարկե, մաքսատան մամուլի ծառայությունից «ԿՊ»-ին ասել են, թե ոչ մի սկանդալ էլ չի եղել, և Սերժ Սարգսյանը գոհ է մնացել օդանավակայանում իրենց ցույց տված ընդունելությունից: Այնուհանդերձ, «ԿՊ»-ի աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանի հետ Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած սկանդալը կարող էր վերածվել իսկական միջազգային դիվանագիտական սկանդալի, եթե գործին անմիջապես չմիջամտեին ռուսական կողմի բարձրաստիճան չինովնիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter