Ավտոպատահար` ողբերգական ելքով
Երեկ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ավտոճանապարհին` «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի և «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենայի վարորդ, 25-ամյա Էդգար Ավագյանը և երեք ուղևորներից երկուսը` 40-ամյա Գայանե եւ 61-ամյա Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են: Մեքենայի երրորդ ուղեւորը` 22-ամյա Աննա Նավասարդյանը, տեղափոխվել է Սևանի կենտրոնական հիվանդանոց:
«Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը կայուն բավարար է»,- հաղորդում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Մյուս մեքենայի վարորդ, 30-ամյա Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժաճի վիճակը միջին ծանրության է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել