Իջեւանի ավագանին քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել
Պատճառը քաղաքապետի ոչ թափանցիկ աշխատաոճն է
ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից 15 տարի է անցել: Այս ընթացքում Տավուշի մարզի ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկության առումով որոշ առաջընթաց կա, սակայն անելիքը շատ է: Թափանցիկության առումով իրավիճակն անհամեմատ վատ է Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: Վերջին 3 ամսում ավագանու նիստերը բազմիցս ձախողվել են, քանզի չի հաջողվել հաստատել օրակարգը:
Ավագանու անդամների մեծամասնությունը ցանկանում էր, որ օրակարգում ընդգրկվեր քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը: Հոկտեմբերի 2-ին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աշխատասենյակում կայացավ համայնքի ավագանու նիստ, որին մասնակցում էին ավագանու 13 անդամներից 10-ը: Նիստի օրակարգում 30-ից ավելի հարցեր էին ընդգրկված, եւ ավագանու անդամ Վարդան Ղալումյանին զայրացրել էր, որ նիստից մեկ օր առաջ ավագանու անդամներին բաժանված օրակարգը տարբերվում էր նիստից անմիջապես առաջ ավագանուն տրամադրված օրակարգից:
«Ինչու՞ եք ինձ խաբել»,- քաղաքապետարանի քարտուղար Բորիս Թանանյանին հարցրեց ավագանի Վ. Ղալումյանը, ով նախօրեին ասել էր, թե դա ավագանուն արդեն ծանոթ, ավագանու նախորդ` սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգն է, միայն 2 կետ է ավելացվել: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է Վարդան Ղալումյանը, օրակարգում միայն քաղաքաշինության ոլորտին վերաբերող 20 հարց էր ավելացել, ինչպես նաեւ օրակարգից հարց էր հանվել` բարեգործի կողմից Իջեւանում կառուցվող եկեղեցու շինարարությանը համայնքի բյուջեից 10 մլն դրամ հատկացնելու մասին մարզպետ Արմեն Ղուլարյանի առաջարկը:
Նիստի օրակարգի անթույլատրելի փոփոխության, մեկ էջանոց օրակարգի ծավալը վերջին պահին անհամեմատ մեծացնելու մասին խոսեց նաեւ ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը: Ինչու՞ նիստերի արձանագրություններն իրենց չեն տրամադրվում, շարունակում էր պահանջել Վարդան Ղալումյանը: Նրա խոսքով` ավագանու անդամները սեպտեմբերի 10-ին քաղաքապետին գրավոր դիմել են ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, սակայն նիստը 20 օր հետո է հրավիրվել:
Վարդան Ղալումյանը հայտարարեց, որ ինքը դեռեւս 2006 թ. փետրվարի 22-ին գրավոր դիմել է քաղաքապետարան` հետեւյալ հարցերի պատասխանները ստանալու համար. ովքե՞ր են Անկախության փողոցի 904 քմ հողամասի եւ Երեւանյան փողոցի երկու փոքր հողամասերի տերերը, ովքե՞ր են մասնակցել աճուդին, ի՞նչ գնով են այն ձեռք բերել: Նա նաեւ պահանջել է աճուրդ հայտարարելու վերաբերյալ ավագանու որոշումը, աճուրդի վերաբերյալ այլ փաստաթղթեր: 2004 թ.-ից ավագանու անդամ Վարդան Ղալումյանն արդեն 3 տարի փորձում է ստանալ այդ 3 հողամասերի աճուրդի վերաբերյալ տեղեկությունները, սակայն` ապարդյուն: Երբ նիստում Վ. Ղալումյանը հնչեցնում էր այս պահանջը, քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը գրեթե գոռալով փորձում էր խանգարել նրան:
Նիստի ընթացքում, այլ հարցերի շարքում, քննարկվում էր աշխարհագրական դիրքի եւ բարձրության որոշման սարք (GPS) գնելու համար համայնքի բյուջեից 210 հազար դրամ հատկացնելու հարցը: Քաղաքապետարանի ճարտարապետ Արթուր Հակոբյանի խոսքերով` այդ սարքավորումն անհրաժեշտություն է, որովհետեւ անշարժ գույքի կադաստրը պահանջում է աճուրդով վաճառված հողամասերի ճշգրիտ կոորդինատները, իսկ Երեւանից ամեն անգամ սարք բերելը թանկ է:
Ինչպես եւ սպասելի էր, ավագանին քվեարկությամբ մերժեց GPS սարք գնելու քաղաքապետի առաջարկը: Ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկում հարցին, որովհետեւ Իջեւանում աճուրդները թափանցիկ չեն անցկացվում: Վարդան Ղալումյանն էլ շարունակեց. «15 օր առաջ հողամասի աճուրդի մասին հայտարարություն է տպագրվել: Այնտեղ տեղեկությունների համար 21-38 հեռախոսահամարն է նշված, որը չի աշխատում: Բարի եղեք ճիշտ հեռախոսահամար նշել»:
Ավագանու վերոհիշյալ նիստից հետո ավագանի-քաղաքապետ հարաբերություններն ավելի սրվեցին: Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է. «Թվով 13 անդամ ունեցող Իջեւան քաղաքի ավագանու եւ համայնքապետ Վ. Ներսիսյանի համատեղ գործունեությունը մտել է փակուղի: Քաղաքապետի կամայականություններն ու քաղաքը միանձնյա կառավարելու մոլուցքը ներքոստորագրյալներիս վերջնականապես կողմնորոշել են սկսել քաղաքապետի անվստահության գործընթացը: Քաղաքապետի ու նրա աշխատակազմի գործունեության որոշ ոլորտներ համառորեն շարունակում են անվերահսկելի մնալ նույնիսկ ավագանու անդամների համար: Մենք զրկված ենք մամուլում հրապարակված քաղաքապետին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները մեր իրավասությունների շրջանակներում պարզաբանելու հնարավորություններից: Խորապես համոզված ենք, որ մանրամասն ծանոթանալով մեր ծավալուն փաստարկներին` կսատարեք այս գործընթացին: Եվ համայնքային սեփականությունը, պետբյուջեից ստացվող դոտացիան ու ֆինանսական մյուս միջոցները վատնող եւ անձնական բարեկեցությունը հետապնդող քաղաքապետը վերջապես պաշտոնանկ կարվի»: Հավելենք, որ ավագանու 13 անդամներից մեկը քաղաքապետի հարազատ եղբայրն է, Իջեւանի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հրաչ Ներսիսյանը:
ԱՄՆ գիտությունների զարգացման ակադեմիայի «Առաջնորդություն» ծրագրով (որ կոչված է երիտասարդ լիդերների պատրաստմանը եւ ժողովրդավարության զարգացմանը) վերապատրաստված, Հարվարդի համալսարանի կողմից դիպլոմների արժանացած, Ստրասբուրգում Եվրախորհրդի տեղական եւ տարածքային կոնգրեսի եւ Եվրախորհրդի մշակույթի եւ կրթության հանձնաժողովի անդամ Վարուժան Ներսիսյանի աշխատաոճը հայրենի քաղաքում հարուցել է ավագանու մեծամասնության խիստ հակազդեցությունը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել