HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխվել է

08_10-T-AraqelyanԳլխավոր դատախազությունում քննարկվել է խուլիգանություն կատարելու եւ  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Տիգրան Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստն ավելի քան 3 ամիս է` անազատության մեջ է: « ...հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տ. Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա՝ ցուցում է տրվել փոփոխել Տ. Առաքելյանի նկատմամբ ընտրված  խափանման միջոցը՝ կալանքը, եւ ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter