HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարիբեկ Սուքիասյանին ազատ են արձակել

Րոպեներ առաջ ազատ է արձակվել փետրվարի 12-ին ձերբակալված Սարիբեկ Սուքիասյանը` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը գտնվում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում, և, հավանաբար, շուտով ազատ կարձակվի նաև «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ, ըստ ոստիկանության հաղորդագրության, Էրեբունու բաժին էր դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու Արտաշ Ստեփանյանը սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Նույն օրը Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման էին ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter