
Նոր Նորքում ավտոկռունկը շրջվել է. երկու հոգի մահացել է
Այսօր դժբախտ պատահար է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում Գյուրջյան 60 շենքի բակում անվավոր, КС-5363В մակնիշի ավտոկռունկը շրջվել է, որի հետևանքով երկու հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Սակայն, դժբախտաբար, երկուսն էլ՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը և 38-ամյա Արայիկ Գասպարյանը, մահացել են:
Դեպքի վայր են ժամանել Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության, Հայաստանի փրկարար ծառայության եւ Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Գյուրջյան 60 հասցեում կառուցվում է 12 հարկանի էլիտար շենք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել