HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզում էր Սվերդլովսկի պատվիրակությունը

Երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաք էր այցելել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի  Երկրամասի պատվիրակությունը:  Ռուսական կողմի պատվիրակության ղեկավարը Օրենսդիր ժողովի մարզային դումայի  նախագահ Նիկոլայ Վորոնինն էր: Այցը համագործակցության նպատակ է հետապնդում Արագածոտնի մարզի հետ: Մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Ն. Վորոնինը ներկայացրեց  այն հեռանկարային ծրագրերը, որոնք նախատեսված են ռուսական կողմի եւ Արագածոտնի մարզի հետ համագործակցության շրջանակներում: Ռուս պաշտոնյան մասնավորապես  առանձնացրեց գյուղատնտեսական մթերքների իրացման կազմակերպման հնարավորությունը իրենց երկրամասում: Գյուղատնտեսության ոլորտը պատվիրակության ղեկավարին էլ ավելի գրավեց`  համտեսելով մարզպետարանում կազմակերպված գյուղատնտեսական ցուցահանդեսում ներկայացված կաթնամթերքի,  տարբեր պահածոների, գինիների ու կոնյակների եւ այլ տեսականիները: «Մինի» ցուցահանդեսում ներկայացված էին «Աշտարակ կաթ», «Թամարա ֆրուտ», «Աշտարակյան գինիներ» եւ այլ ձեռնարկությունները: Հյուրերին հետաքրքրեց նաեւ  «Միկրոմ» ՍՊԸ-ի գործունեությունը: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է դպրոցների լաբորատորիաների համար ֆիզիկայի սարքավորումների,  օրգանական պիգմենտների  եւ համանման այլ տեսականիների արտադրությամբ: Պաշտոնական հանդիպումներից հետո Ն. Վորոնինի գլխավորած պատվիրակությունը  մարզպետ Սարգիս Սահակյանի եւ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Օշականի սբ. Մ. Մաշտոց եկեղեցի, կատարեց մոմավառություն եւ ծաղկեպսակներ դրեց Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter