HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ արժե Էջմիածնի եռօրյա տոնակատարությունը

Հարցի պատասխանը չունեն նաեւ քաղաքապետարանում ejmiacin_10.10.09 Հոկտեմբերի 7-9-ը նշվում է Էջմիածնի տոնը: 2694 տարեկան Էջմիածինը տոնը նշում է առաջին անգամ եւ այդ պատճառով մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Միջոցառումը մեծ շուքով նշվեց երեկ, որին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ եւ արտասահմանյան պատվիրակություններ: Vardanyans_10.10.09Հյուրերի թվում էին գործարար Հրանտ Վարդանյանի երկու պատգամավոր որդիները` Կարեն եւ Միքայել Վարդանյանները, «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը: Միջոցառմանը տոնական շուք հաղորդելու համար, բեմականացվել էր հյուրերի դիմավորման արարողությունը: Քաղաքի մշակույթի պալատի աստիճանների մոտ իր «զենք ու զրահով» ու թիկնապահ զինվորականներով հյուրերին դիմավորում էր «Վաղարշ թագավորը»: Ինչպես հաղորդեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, միջոցառմանը քաղաքի տոնին նախապատրաստվել են մի քանի տարի: Նույնիսկ այս տոնի համար հատուկ Էջմիածին էին ժամանել քույր քաղաքների պատվիրակությունները` ֆրանսիական Իսի Լե Մուլինո եւ ռուսական Պեդրոզավոտսկ քաղաքներից: Ներկա էր եւ իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Իսրայելի սփյուռքի նախարարի խորհրդական Ի. Բաբկան: ejmiacin-2694_10.09.09 Էջմիածնի տոնի առիթով, իրենց շնորհավորական ուղերձներն էին հղել ԼՂՀ Ստեփանակերտի ու Գյումրու քաղաքապետերը: Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանի ուղերձը բեմահարթակից կարդաց քաղաքապետի տեղակալը: Նա Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նվիրեց ոսկեզօծ գավաթ` բարեմաղթելով, որ այսուհետ նման տոնակատարությունների ժամանակ կենաց խմեն հենց այդ գավաթով: Նշենք, որ թեեւ տոնակատարությանը ներկա էին արտասահմանյան պատվիրակություններ, սակայն այդպես էլ միջոցառումներին ներկա չգտնվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը նույնպես ներկա չէր: Նկատենք, որ ինչպես կաթողիկոսը, այնպես էլ մարզպետը չեն մասնակցում Էջմիածնում կազմակերպվող եւ ոչ մի հանրային տոնակատարություններին: ejmiacin-day_10.10.09 Էջմիածին էին եկել նաեւ ասմունքի մեծ վարպետ Վլադիմիր Աբաջյանն ու ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարթերեսյանը: Նա, ելույթ ունենալով ջերմ խոսքեր ասաց Էջմիածնի քաղաքապետի մասին, ապա հայտարարեց, որ ինքը չի վախենում այդ մասին բարձրաձայնելուց: «Ես ոչ մեկից կախում չունեմ ու ոչ մեկից չեմ վախենում»,-հայտարարեց դերասանուհին: Նա, տեղեկատվական գրքույկից ծանոթանալով Էջմիածնի պատմությանը, բեմահարթակից հայտարարեց, որ քաղաքի պատմության մեջ մնացել է Երվանդ Սակավակյաց անունը եւ հույս հայտնեց, որ եկող տարիների Հայաստանի իշխանությունները նույնպես կլինեն այդպիսին: «Ես երեւի չեմ տեսնի, բայց հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարի անվան կողքին նույնպես կգրվի «Սակավակյաց» բառը: Այսինքն, ղեկավարը կլինի մի մարդ, որը կապրի իր հասարակ ժողովրդի նման հասարակ»,-հավելեց Վարդուհի Վարթերեսյանը: Հայտարարվեց, որ դահլիճում է նաեւ «Ժառանգություն կուսակցության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ու բոլորը սպասում էին, որ նա պետք է բարձրանա բեմահարթակ ու մի քանի խոսք ասի: Արմեն Մարտիրոսյանը ոտքի կանգնեց, սակայն այդպես էլ բեմահարթակ չբարձրացավ: Տեղեկացնենք, որ երեկ առավոտյան հյուրերը եղել են Էջմիածնի քաղաքապետարանին կից արցախյան հերոսամարտի հուշարձանում եւ ծաղիկներ դրել զոհվածների հիշատակին: Քաղաքապետարանի հաեւանությամբ բացվեց  Պատմա-ազգագրական թանգարանը, որը վերջերս է վերանորոգվել: Կառուցումից հետո երեխաներին հանձնվեց նաեւ «Բարեկամություն» կոչվող մանկական խաղահրապարակը, որի կառուցումը ֆինանսավորել է Պետրոզավոդսկի հայ համայնքի ղեկավար, ծնունդով էջմիածնեցի Էդիկ Բաբայանը: Բարերարը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ, պարգեւատրվեց քաղաքի բարեկամ հուշամեդալով: Այդ կոչմանն, ինչպես նաեւ «պատվավոր քաղաքացու» կոչումներ ստացան այլ էջմիածնեցիներ նույնպես: Երեկվա հանդիսությունը հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, ավարտվեց ուշ գիշերին` հրավառությամբ: Վերջում ժողովրդին բաժանվեց մոտ մեկ տոննա քաշ ունեցող Էջմիածնի դրոշի տեսքով պատրաստված տորթ: Իսկ այսօր կայանալու է ըմբշամարտի բաց առաջնություն` նվիրված քաղաքի տոնին: Փորձեցինք հետաքրքրվել, թե եռօրյա տոնակատարությունների համար ինչքան է ծախսվել քաղաքի բյուջեից: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնից փոխանցեցին, որ վերջնահաշվարկ չի արվել եւ ստույգ գումարի չափը կասեն առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter