HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվել են զանգվածային ծառահատումներ

Ըստ բնապահպանական տեղեկատվական հասարակական Գյումրիի «Օրհուս» կենտրոնի հաղորդագրության` «Գյումրի քաղաքի Ազատության հրապարակում Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող բաց սրճարանի տարածքում իրականացվել են զագվածային ծառահատումներ», խախտելով Օրհուսի համաձայնագրի ու ՀՀ Կառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշման պահանջները: Ելնելով վերոշարադրյալից, հոկտեմբերի 13-ին ժ.15:00 Երևանի Օրհուս կենտրո- նում /Չարենցի 46/ «Սպառողների ասոցացիան» նախաձեռնում է քննարկում` մասայական ծառահատումների վերաբերյալ: Քննարկմանը ներկա է լինելու Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ` Գևորգ Պետրոսյանը, որը կներկայացնի իրավիճակը: Այս մասին հայտնում է Սպառողների ասոցիացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter