HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը ՎՊ-ից պահանջել է նյութեր թվով 12 իրավախախտման դեպքի վերաբերյալ

09_10-A-HovsepyanՀՀ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 2008-2009 թթ.  ստացել է 10 նյութ, որոնց, օրենքով սահմանված կարգով,  ընթացք է տրվել: Ըստ Գլխավոր դատախազության կայքէջի՝ քննարկման արդյունքներով  հարուցվել է 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի, 315 2 – րդ հոդվածի հատկանիշներով, երեք նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը: Մեկ նյութ ուղարկվել է ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում համատեղ ընթացք տալու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  ՀՀ դատախազությունը 2009 թվականի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացել է  ընդամենը մեկ նյութ՝ Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում կատարած ստուգման արդյունքների վերաբերյալ, որի քննարկման արդյունքներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության՝ Արմավիրի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու: Մնացած 5 քրեական գործերը հարուցվել են 2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացած նյութերի հիման վրա: Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է  դարձրել ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները՝ արտացոլված ՎՊ-ի 2008 թ. տարեկան եւ 2009 թ. ընթացիկ հաշվետվությունների մեջ, որոնք տեղադրված են ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում, ինչպես նաեւ լուսաբանվել են մամուլում: Արդյունքում՝ ՎՊ-ի ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրված թվով 12 իրավախախտման դեպքի քրեաիրակավական գնահատական տալու համար պահանջվել են նյութեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը դեռեւս 2009 թվականի  հուլիսի 30-ին թիվ 5/38-09 գրությամբ դիմել է վերահսկիչ պալատի նախագահին՝ խնդրելով տրամադրել այդ նյութերը՝ կոնկրետ մատնանշելով ՎՊ-ի այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնցում դատախազության կարծիքով առկա են հանցագործության հատկանիշներ: 09.10.09թ. դրությամբ Վերահսկիչ պալատը չի արձագանքել եւ որեւէ նյութ չի տրամադրել՝ չնայած 2009 թվականի սեպտեմբերի 2-ի  գրավոր հիշեցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter