HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցում ռումբ կա. ահազանգել է աշակերտը

Այսօր` ժամը 12.58-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Գրիգոր Լուսավորչի 7/1 հասցեում գտնվող Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում ռումբ է տեղադրված: Համապատասխան մասնագետների հետ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: «Պարզվել է նաև կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը` նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հրաչ Քեշիշյան: Վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter