Ավտովթար. կա երկու զոհ
Այսօր գիշերը` ժամը 2-ի սահմաններում, 30-ամյա Վահե Դ.-ի վարած «Պորշե» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկում բախվել է Վարդան Պետրոսյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որից հետո` մայթեզրի մոտ կայանված «Օֆելի» տաքսի ծառայությանը պատկանող «Լադա-Կալինա» ու «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներին:
«Վ. Պետրոսյանը և նրա ուղևորը (30-35 տարեկան տղամարդ, անձը պարզվում է) տեղում մահացել են, իսկ Վահե Դ.-ն ու նրա ուղևորուհի Մարինե Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել