Կազինոյի տերերի խորամանկ տրյուկը
«Սենատոր» կազինոն բավական ժամանակ է` պաթոսով հայտարարում է, որ շքեղ երեկո է կազմակերպում հանրահայտ Չելենտանոյի մասնակցությամբ: Կլիենտներ գրավող գովազդում հնչում է նաեւ Չելենտանոյի երգը: Մեզ հետաքրքրեց, թե այդ ինչպե՞ս է հատուկ «Սենատոր» կազինոյի պատվերով համաձայնել երգել արդեն 10 տարուց ավելի բեմից հեռացած Չելենտանոն:

Պարզվեց` կազինոյի տերերը խորամանկ տրյուկ են մտածել. նրանց հյուրը լինելու է ոչ թե Ադրիանո Չելենտանոն, այլ Նիկ Չելենտանոն` երիտասարդ երգիչը, որը հայտնի էլ չէ` լեգենդար Չելենտանոյի հետ որեւէ կապ ո՞ւնի, թե՞ ոչ: Դե իսկ կազինո եկողների համար այդքան էլ մեծ տարբերություն չի լինի` փողերը Ադրիանո Չելենտանոյի՞ երգի տակ են տարվում, թե՞ Նիկ Չելենտանոյի:
Գյուլը Փարիզում խոսել է «1915-ի իրադարձությունների» մասին
Հոկտեմբերի 8-ին Փարիզում ֆրանսիական LCI հեռուստաընկերության էկրանից, պատասխանելով «Թուրիքան ե՞րբ է հրաժարվելու բանտարկել նրանց, ովքեր 1915-ի իրադարձությունների առնչությամբ արտահայտվում են հայկակակն պնդումների օգտին» հարցին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ երկրում այդպիսի օրենք չի գործում, Թուրքիան առաջվանը չէ, դրսում նրա ընկալումներն էապես տարբերվում են իրողություններից, ապա եւ ընդգծել է.
«Թուրքիայում կարելի է ամեն տեսակետ արտահայտել, միայն թե դա բռնություն չներառի: Օրինակ, ես չեմ հավատում 1915-ի իրադարձություններին վերաբորող հայկական պնդումներին, սակայն իմ մոտեցումը չի խոչընդոտում ուրիշներին, որ այդ կարծիքն արտահայտեն»:
Ժամն է արդեն իրիկնահացի
Այսօր Ցյուրիխում կայանալու է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությունը, որը միջազգային կարեւորության իրադարձություն է դարձել: Թերեւս, նաեւ այն պատճառով, որ ստորագրման արարողությանը մասնակցելու են ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաները, այլ, ինչպես երեկ է վերջնականապես հաստատվել, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Վերջինս այսօր սկսում է իր եվրոպական շրջագայությունը, եւ, բնականաբար, ամենեւին ոչ պատահականորեն այն մեկնարկում է Շվեյցարիայից:
«Պետքարտուղարը կմասնակցի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արձանագրությունների ստորագրման արարողաությանը, որպեսզի իր աջակցությունը ցուցաբերի այն գործընթացին, որը, մենք հավատացած ենք, պատմական քայլ է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի համար հարաբերությունները բարելավելու ճանապարհին»,- ասել է Եվրասիայի եւ Եվրոպայի հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:
Ընդ որում` ամերիկացի դիվանագետը նշել է, որ ստորագրման արարողությանը հրավիրված են նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԵՄ ներկաայցուցիչ Խավիեր Սոլանան:
Այն, որ ոչ միայն Հ. Քլինթոնն է մասնակցելու այդ արարողությանը, այլ դրա մյուս հրավիրյալների մասին հատուկ հայտարարում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հերթական անգամ վկայում է, որ այս գործընթացն ընթանում է ԱՄՆ-ի «դոմինանտ հովանավորությամբ»:
Բացի այդ, Քլինթոնի մասնակցությունը վկայում է նաեւ այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների առնվազն այս փուլում Թուրքիան, ըստ էության, հասել է իր ցանկությունների առավելագույնին:
Ահա թե ինչ են արել $ 500 միլիոնը
Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստանին տրամադրված $ 500 միլիոնի չափով վարկը երկար ժամանակ լուրջ քննարկումների թեմա էր դարձել: Որոշ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ վարկի տոկոսադրույքn այնքան բարձր է, որ դժվար թե մեր երկիրը կարողանա դրա տակից դուրս գալ:
Բացի այդ, նրանց անհանգստացնում էր նաեւ այն, որ կառավարությունը բացահայտ կերպով չի հրապարակում, թե վարկի գումարի ո՞ր մասը ի՞նչ նպատակով է ծախսվելու:
Երեկ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին ներկայացրեց, թե ում է բաժին հասել կամ հասնելու 500 միլիոն ԱՄՆ դոլարը (185 միլիարդ դրամ): Նրա տեղեկացմամբ` 57 միլիարդ դրամն արդեն տրվել է սպիտակի երկրաշարժի գոտու վերականգնման համար, ինչպես նաեւ` հատկացվել է տնտեսվարողներին: Նախարարը նշեց, որ եւս 110 միլիարդ դրամ` ԿԲ-ի, ՓՄՁ զարգացման կենտրոնի եւ պետության կողմից, կուղորդվի ազգային տնտեսության զարգացմանը:
Իսկ թե կոնկրետ այդ գումարը ի՞նչ կերպ է նպաստելու մեր տնտեսության բարգավաճմանը, Տ. Դավթյանը չմասնավորեցրեց: Նա հույս հայտնեց, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ կխթանվի տեղական արտադրությունը, քանի որ «մեր արտահանողների համար կբացվի ճանապարհ դեպի Թուրքիա, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի շուկաներ»:
Հայաստանը մեր տեղը գիտի
Ո՞վ է խանգարում մոռացության չմատնել
«Ես երբեք չեմ մոռանա Իսմայիլի շրջանի Զարգարան գյուղի հատուկենտ բնակիչներից Գալուստ Հայրապետյանի խոսքը, երբ նա բարեւիս ոչ թե բարեւով պատասխանեց, այլ հարցով` «Քեզ Հայաստա՞նն է ուղարկել, թե՞ դու ես եկել»:
1984 թվականն էր, երբ զգալով, որ մխիթարված կլինեմ, մարդուն խաբեցի, թե Հայաստանն է ուղարկել, մարդը բառից բուն իմաստով գժվեց: Կնոջը այգուց կանչեց, թե` Սաթիկ, լսու՞մ ես, Հայաստանը մեր տեղը գիտի: Ո՞վ էր խանգարում Հայաստանին 10-20 ինձ նմաններին ուղարկել: Կամ, եթե ես էի միայն, չթողներ սոսկ իմ հնարավորություններին:
Ընդ որում` մինչեւ վերջ էլ չհասկացվեց արածս այն հաստատությունների ղեկավարների կողմից, որոնք կոչված էին այդ գործին»,- դառնությամբ արձանագրում է Սամվել Կարապետյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել