«Արձանագրությունները» այրվեցին Գարեգին Նժդեհի հրապարակում
«Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Թուրքական արձանագրությունների» և «Մադրիդյան սկզբունքների» դեմ ստորագրահավաքը և խորհրդանշական այրումը այսօր տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքում: Իրավապահ մարմինները ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առանց որևէ հիմնավորմամբ փորձեցին խանգարել «Արձանագրությունների» խորհրդանշական այրմանը:
«Չնայած իրավապահների կողմից ապօրինի քայլերին, «Միացում»-ը շարունակելու է և ստորագրահավաքը և խորհրդանշական այրումը Երևանի մնացած համայնքներում: Երկուշաբթի օրը ստորագրահավաքը կշարունակվի Դավիթաշեն համայնքում»,- նշված է «Միացում» ազգային նախաձեռնության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել