Հայ-թուրքական համաձայնագիրը դեռեւս չի ստորագրվել
Այս պահի դրությամբ դեռեւս չի ստորագրվել հայ-թուրքական համաձայանգիրը: Արարողությունը պետք է մեկնարկեր Երեւանի ժամանակով 20:00-ին Ցյուրիխի համալսարանի պատմության թանգարում: Ցյուրիխում գտնվող հայ լրագրողները այդպես էլ են չեն կարողանում պարզել, թե ինչ է տեղի ունենում իրենցից քիչ այն կողմ: Միայն հաղորդվում է, որ անժամանակ հետաձգվել է արարողակարգը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` հայկական պատվիրակությունը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը` չհամաձայնվելով հայտարարութան տեքստին: Հայտարարութան պետք է ընթերցվի փաստաթղթերը ստորագրելուց հետո: BBC-ին հաղորդել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ: Նա ուղղվել է դեպի համալսարան, բայց հետո ստիպված է եղել վերադառնալ հյուրանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել