Քրեակատարողական հիմնարկներում առգրավվել են 38 լիտր ոգելից խմիչք
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 38 լիտր ոգելից խմիչք, որից 33.5 լիտրն ինքնաշեն, 93 հատ բջջային հեռախոս և 119 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 2 դատապարտված կամ կալանավորված անձ:
Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վաչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել