HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՀ կշարունակի աջակցությունը

12_10-presidentՆախագահ Սերժ Սարգսյանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպման ընթացքում  կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի  փոխգործակցությունը գնահատել են գերազանց: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության` Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս: Կարեւորելով ԱՄՀ ֆինանսական եւ խորհրդատվական աջակցությունը մեր երկրին`  Նախագահ Սարգսյանը  նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ Հիմնադրամի ներդրումը:  Նա հույս է հայտնել, որ ԱՄՀ կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող  ջանքերի մասին: Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը`  արդյունավետ  օգտագործվելու  առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները: Կողմերը կարեւորել են տնտեսության դիվերսիֆիկացիայի, կառուցվածքային բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական եւ հետեւողական աշխատանքը: Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը: Հյուրերի խնդրանքով երկրի ղեկավարը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները  նշել են, որ ԱՄՀ մշտապես կողմ է բաց սահմաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter