HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յապոնչիկի շրջապատը վերացրել է նրա քիլլերին

12_10-YaponchikՎաղը` հոկտեմբերի 13-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի կրիմինալ աշխարհի հանրահայտ ներկայացուցիչ Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի հուղարկավորությունը: «Օրենքով գողի» դին հողի կհանձնվի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը, որտեղ հանգչում են այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք են Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Վիսոցկին, Ալեքսանդր Աբդուլովը և այլք: Նույն գերեզմանատանն է ամփոփված նաև Վյաչեսլավ Իվանկովի մոր դին: Յապոնչիկը կլինի «Վագանկովսկոյեում» թաղված 3-րդ «օրենքով գողը»: Վյաչեսլավ Իվանկովի սպանության նախաքննության ընթացքը չի կարելի դրական համարել, համենայն դեպս` իրավապահ մարմինների կողմից: Ինչպես և ակնկալվում էր, Իվանկովին շրջապատող մարդիկ հրաժարվել են համագործակցել իրավապահ մարմինների հետ: Փոխարենը, ինչպես «Վզգլյադին» հաջողվել է ճշտել հավաստի աղբյուրներից, կրիմինալի ներկայացուցիչները շատ ավելի մեծ հաջողությունների են հասել այս գործում: Որոշ տվյալներով` օրերս հետաքննիչները օպերատիվ տեղեկատվություն են ստացել այն մասին, որ Յապոնչիկի շրջապատին հաջողվել է գտնել նրա վրա կրակող քիլլերին ու վերացնել նրան: Քիլլերը նախկինում մասնակցել է աֆղանական պատերազմներին: Ըստ տեղեկությունների` նախքան մահանալը նա պատմել է այն ամենը, ինչ իմացել է Յապոնչիկի սպանության պատվիրատուների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter